ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ

Դուրս եկա նկարահանման հրապարակ ամբողջովին մերկ․ Հյու Սքիններն անկեղծացել է

Մշակութային

Բրիտանացի հայտնի դերասան Հյու Սքինները The Guardian-ի «Q&A» հայտնի շարքում պատմել է իր կյանքի ամենաամոթալի պահերից մեկի մասին՝ կապված նկարահանման հրապարակում մերկ հայտնվելու հետ։

41-ամյա դերասանը, որին հանդիսատեսը ճանաչում է «Fleabag»-ից, «The Windsors»-ից, «Mamma Mia! Here We Go Again»-ից և այլ նախագծերից լրագրողի հարցերին պատասխանել է բավական անկեղծ ու ինքնահեգնական ոճով։

Հարցին, թե որն է եղել իր ամենաամոթալի պահը, Սքինները պատասխանել է, որ պատահմամբ նկարահանման հրապարակ է դուրս եկել ամբողջովին մերկ՝ այն տեսարանի համար, որտեղ իրականում մերկ լինելու անհրաժեշտություն չկար։ Դերասանը չի մանրամասնել, թե որ ֆիլմի կամ սերիալի նկարահանման ժամանակ է տեղի ունեցել միջադեպը։

Սակայն, Սքինների անկեղծությունը դրանով չի սահմանափակվել։ Հարցազրույցում նա նաև պատասխանել է իր սեռական կյանքի վերաբերյալ բավական ուղիղ հարցին՝ «Որքա՞ն հաճախ եք սեքսով զբաղվում»։ Դերասանի պատասխանը կարճ էր․ «Ոչ այնքան, որքան պետք է»։

Իսկ այն հարցին, թե կընտրե՞ր ավելի շատ սեքս, փող, թե՞ փառք, Սքինները երկմտելու երկար ժամանակ չի ունեցել․ նրա ընտրությունը եղել է սեքսն ու փողը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ