Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Կոնգրեսականին դատի են տվել երեխայի մերկ լուսանկարը հրապարակելու համար

Միջազգային

ԱՄՆ-ում հերթական սկանդալը թափ է հավաքում․ Օհայոն ներկայացնող հանրապետական կոնգրեսական Մաքս Միլլերի նախկին կինը՝ Էմիլի Մորենոն, դատի է տվել քաղաքական գործչին՝ պնդելով, որ նրանց փոքր դստեր մերկ լուսանկարը հայտնվել է համացանցում։

Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ լուսանկարը տեղադրվել է այն փաստաթղթերի փաթեթում, որը Միլլերի թիմը հրապարակել էր՝ իր դեմ հնչող ընտանեկան բռնության մեղադրանքներին պատասխանելու համար։ Մորենոյի պնդմամբ՝ նյութերը շուրջ 23 ժամ հասանելի են եղել հանրությանը։

Միլլերի փաստաբանը ընդունել է, որ լուսանկարի հայտնվելը փաստաթղթերում սխալ է եղել՝ պնդելով, որ դա չկանխամտածված վրիպակի հետեւանք է։ Մորենոյի իրավաբանները, սակայն, կարծում են, որ խոսքը լուրջ իրավական պատասխանատվության ենթակա արարքի մասին է։

Այս պատմության ֆոնին ընտանեկան վեճը վերածվել է նաև քաղաքական սկանդալի․ կողմերը միմյանց մեղադրում են, իսկ դատարանն այժմ պետք է պարզի՝ արդյոք երեխայի մերկ լուսանկարի հրապարակումը պարզապես տեխնիկական սխալ էր, թե ավելի լուրջ իրավական հետևանքներ պետք է ունենա։

Ամերիկյան մամուլը դեպքը ներկայացնում է որպես հերթական օրինակ, թե ինչպես կարող է քաղաքական ու ընտանեկան կոնֆլիկտը հասնել այնպիսի սահմանների, որոնց արդյունքում տուժում է նույնիսկ այն երեխան, որը որևէ կապ չունի մեծահասակների վեճի հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ