Իրանի հետ կապված հաքերները չորս օրով անջատել են Բրիտանիայի էլեկտրակայաններից մեկը. The Telegraph
ՄիջազգայինԻրանի հետ կապված հաքերները չորս օրով անջատել են Բրիտանիայի էլեկտրակայաններից մեկը։ Սա իր տեսակի մեջ առաջին հաջող կիբերհարձակումն է բրիտանական էներգետիկ օբյեկտի վրա, հայտնում է The Telegraph-ը։
Բրիտանական իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով չեն նշել էլեկտրակայանը։ The Telegraph-ը նշում է, որ անջատումը չի ազդել երկրի ընդհանուր էլեկտրամատակարարման վրա։ Սակայն այս դեպքում էականը բուն փաստն է: Այսինքն, եթե բրիտանական էլեկտրակայանները խոցելի են հաքերների համար, ապա այս փորձը կարող է հետագակում ավելի մասշտաբային հարձակումների վերածվել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71106
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
