Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Ամենակարևորը՝ տիկին Սեդայի համաձայնությունն ու օրհնությունը ստանալն էր․ Նոնո Սարգսյանը՝ «Մոնթե» ֆիլմի մասին

Մշակութային

Հայաստանի եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ դեռ սկսվեցին «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումները․ այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ֆիլմերը պետք է լինեն շարունակական։

«Ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ տիկին Սեդայի, համաձայնությունը եւ օրհնությունը ստանալն էր։ Բայց այդ ժամանակ եղան մարդիկ, որ ասացին՝ անհնար է, քանզի նա երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը, մեզ էլ չի տա, բայց նա ուներ իր հստակ պատճառները։ Ես էլ գիտակցում էի, որ եթե կա նպատակ, ապա պետք է գնալ, փորձել, կստացվի՝ լավ, եթե չի ստացվի, ապա դու կիմանաս, որ արել ես ամեն բան դրա համար։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ստեղծվեց ջերմ մթնոլորտ, նա կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, ինչպես նաեւ Մարքար Մելքոնյանը՝ Մոնթեի եղբայրը։ Դա մեծ երջանկություն և պատասխանատվություն է»,- նշում է Նոնո Սարգսյանը։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, գլխավոր օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։

«Որեւէ անհատ միայնակ ոչինչ չի կարող անել, եթե չկա պրոֆեսիոնալ թիմ, իսկ մեր թիմը նման է գեղեցիկ հավաքված ծաղկի։ Նման ֆիլմերի ճանապարհը նման է մեծ պատերազմի, իսկ երբ ունես լավ թիմ, ապա դու չես վախենում այդ ճանապարհը անցնել։ Տարբեր իրավիճակներ են եղել նկարահանման ժամանակ, եղան մարդիկ, որ մեզ հետ չեն շարունակել, ամենակարևորը նաև մարդկային որակներն են »,- ընդգծում է Նոնո Սարգսյանը։

Դերասանների ընտրության, նկարահանումների ընթացքի և բարդությունների մասին ավելի մանրամասն՝ տեսանյությում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ