Սերգեյ Առաքելյանը արվեստի առաքյալ էր․ Ալլա Հակոբյան
ՄշակութայինԴերասան, արվեստագետ եւ թանգարանագետ Սերգեյ Առաքելյանը արվեստի առաքյալ էր... Նրա թողած ժառանգությունը՝ 22 ծավալուն նկարազարդ գրքեր Հայոց արվեստի մշակների գործունեության մասին, արդեն իսկ նրա հետմահու հուշարձանն են...
Մի յուրատեսակ, փառահեղ հուշարձան, որը նույնիսկ իր մահից հետո նա դարձյալ նվիրում է իր ազգին, որին սիրով եւ անխոնջ աշխատանքով ծառայեց իր ողջ երկրային կյանքում... Մի կյանք, որը կարելի է կոչել դրոշարշավ, որի ընթացքում նա փոխանցում էր իր ազգին հուշ-մասունքներ, գիտակցելով, որ ազգը ձեւավորվում է լեզվի, մշակույթի եւ հիշողության վրա...
Այդ անմար հիշողությունը Սերգեյ Առաքելյանը շռայլորեն փոխանցեց մեզ բոլորիս եւ, ինչը կարեւորագույնն է՝ աճող սերնդին... Հա՛յ ազգի աճող սերնդին...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հիշեցնենք, որ Սերգեյ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 22-ին, Ժամը՝ 17:00-ից Նուբարաշեն 46 հասցեում գործող սգո սրահում....
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 23-ին, Ժամը՝ 13:00-ին, նույն վայրից...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
