ABC News. Դեռ փետրվարի վերջին է ՀԴԲ-ն զգուշացրել, որ Իրանը կարող է հարվածել ԱՄՆ տարածքին
ՄիջազգայինԸստ ABC News-ի, դեռ փետրվարի վերջին ՀԴԲ-ն զգուշացրել էր այն սցենարի մասին, որի դեպքում Իրանը կարող է որոշ պահի փորձել հարձակվել «մայրցամաքային» ԱՄՆ-ի վրա։ Խոսքը վերաբերում է ամերիկյան ափերի մոտ գտնվող նավից անօդաչու թռչող սարքերի հնարավոր արձակմանը։
Նշվում է, որ սա հիպոթետիկ սցենար չէ, այլ Թեհրանի կողմից ենթադրաբար մշակված իրական ծրագրեր։ Հավանական թիրախներից մեկը Կալիֆոռնիան է։
Ավելին, այս ամենը տեղավորվում է այն պատմության մեջ, որ Իրանը լայն ներկայություն ունի Մեքսիկայում և Հարավային Ամերիկայում, ինչը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տալիս է նման հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական գործիքները։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71092
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
