Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:

Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:

Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71090 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ