«Հրապարակ»․ Ինչու որոշեցին հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպանին
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ: Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է: Դեսպանին ասվել է, թե իբր հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ, այլեւս քաղաքական նշանակում չի լինելու, իսկ Արսենյանը քաղաքական նշանակման արդյունքում է Մոսկվա մեկնել, սակայն նա բավականին սերտ կապեր էր հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ եւ ուղղակի վերջին շրջանում չէր տեղավորվում ՀՀ իշխանությունների վարած կուրսի մեջ:
Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: Այս փաստն իշխանություններին խիստ նյարդայնացրել է, եւ որոշել են ազատվել «դավաճանից» ու մի «ակտիվ հրձիգի» գործուղել Մոսկվա»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71088
