Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշումը: ՔՊ-ն, հիշեցնենք, նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահներին:

Առաջադրվել էին «Ուժեղ Հայաստանից» համապատասխանաբար Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը եւ Արեգա Հովսեփյանը: Մի քանի օրվա քննարկումներից հետո իշխանականները չընտրեցին ընդդիմադիր թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե անձերն են խնդիրը թեկնածուներին չեն հավանել: Մինչդեռ ՔՊ-ում մի ստվար հատված կողմ չէ այդ մոտեցմանը:

Մեզ ասացին, որ, անկախ թեկնածուների ով լինելուց, իրենք պետք է հարգեին սահմանադրության նորմը: Ավելին մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը ոչ թե ընդդիմադիր թեկնածուներն են եղել, այլ իշխանական նախագահացուները, որոնք պետք է հիշյալ հանձնաժողովների նախագահ դառնային: Նրանցից մեկը, օրինակ, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանն է, որը, ասում են, ծանր է տարել, որ զրկվել է տարածքայինի նախագահի պաշտոնից եւ իր մտերիմների հետ լոբբինգ է արել ընդդիմադիրների դեմ, որ չքվեարկեն հօգուտ նրանց, եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնի ՔՊ-ին, այսինքն իրեն: Մյուսն էլ սորոսականների կարկառուն ներկայացուցիչ Սոնա Ղազարյանն է, որը պետք է դառնար եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ: Սորոսական թեւը ոչ մի կերպ չի ուզում այս հանձնաժողովը զիջել ռուսամետներին: Նրանք էլ հույս ունեին, որ կտապալեն նախագահի ընտրությունը, «ուժեղներն» այլեւս թեկնածու չեն առաջադրի, եւ իշխանական փոխնախագահները դե ֆակտո կնախագահեն:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71087 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ