«Ժողովուրդ». Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե Փաշինյանն ում կվերանշանակի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ կբաժանվի աշխատանքային ճանապարհներից։
Ավելին՝ իշխանական շրջանակներում քննարկվում է պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման հարցը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պետական համակարգում ավելացնել երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետների թիվը։ Մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ վարչապետին բազմաթիվ դիմումներ և առաջարկներ են ներկայացվել, ինչն էլ դարձել է նոր կադրերի ընտրության գործընթացի երկարացման պատճառներից մեկը։
Այս պահին մի շարք նախարարություններում աշխատակիցները սպասում են իրենց հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մասնավորապես, փոխնախարարների մասով վարչապետը պետք է որոշի՝ ովքեր են վերանշանակվելու, իսկ ովքեր՝ ազատվելու զբաղեցրած պաշտոններից։
Փաստացի, առաջիկա օրերին իշխանական համակարգում սպասվում է կադրային որոշումների նոր փուլ։ Մինչև սեպտեմբերի 3-ը պետք է վերջնականապես պարզ դառնա, թե ինչ կազմով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակելու աշխատանքը և որքանով է նոր կադրերի ներգրավման նրա հայտարարած քաղաքականությունն արտացոլվելու գործադիր իշխանության կազմում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71086

