Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Արթուր Վարդանյանի ուղերձը Հայաստանի բանտից՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանին

Ներքաղաքական
Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը հրապարակել է կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ուղերձը Հայաստանի բանտից՝ Բաքվի բանտում գտնվող ռազմագերի Դավիթ Բաբայանին։
 
«Հարգելի Դավիթ, լսեցի հեռուսատացույցով քո ուղերձը։
 
Ով ով, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի արժանապատիվ ձևով ես պայքարել հանուն Արցախի և հայ ժողովրդի կյանքի ու ապրելու իրավունքի համար։
Հարգելի Դավիթ, իմ լավ բարեկամ, ես մեծ հարգանք եմ ունեցել քո նկատմամբ և հիմա էլ մեծ հարգանք ունեմ քո հանդեպ։ Այն քիչ արցախցի պետական և քաղաքական գործիչներից ես եղել, ով պատրաստ է եղել իր կյանքի գնով պայքարել հանուն Արցախի և հայ ժողովրդի ու երբ լսեցի քո ուղերձը Բաքվի բանտից, ուղղակի կասկած անգամ չունեի, որ քո նման հայի տեսակը ծնկի չի գա։
 
Քչերը գիտեն, որ դու պատրաստ ես եղել զոհվել, միայն թե գերի չընկնես, և որ քեզ ասել են, որ եթե չհանձնվես Արցախում գտնվող անմեղ ժողովուրդը և քո ընտանիքը կհայտնվեն հարվածի տակ և միայն քո ընտանիքի նկատմամբ մահվան սպառնալիքներից հետո դու որոշել ես քո կյանքը փոխարինել անմեղ արցախցիների և քո ընտանիքի կյանքի դիմաց։
 
Իմ լավ բարեկամ, վստահ չեմ, որ իմ այս ուղերձը կհասնի քեզ, բայց վստահ եմ, որ մեր տեսակը կա ու կապրի և անկախ բոլոր հալածանքներից և հետապնդումներից մենք երբեք ծնկի չենք գա թնամու առաջ։
 
Հարգելի Դավիթ, քեզ և բոլոր հայ ռազմագերիներին մաղթում եմ առողջություն, համբերություն և շուտափույթ ազատություն։ Ինչպես ասում են մեր՝ Հայաստանի բանտում․ «Կգա մի օր, կմնա մեկ օր»։ Մենք ձեզ չենք մոռանում և ամբողջ հոգով ու սրտով ձեր կողքին ենք ու աղոթում ենք ձեզ համար։
Աստված պահապան ձեզ, Աստված պահապան հայ ժողովրդին», - եզրափակելով խոսքը՝ իր ուղերձում նշել է Ա․ Վարդանյանը։
 
Հիշեցնենք , որ Արթուր Վարդանյանը դատարանի ապօրինի որոշմամբ 2015 թ. ձեռբակալվել է և շուրջ 9 տարի ընթացող դատավարությունից հետո դատապարտվել և ազատազրկվել է 13 տարվա ազատազրկման` Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մի դատական գործով, որով մեղադրվում էր իշխանափոխության մտադրություն ունենալու մեջ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, (հիշեցնենք, որ Նիկոլը մերժեց Սերժ Սարգսյանին 2018 թ. և եթե նույնիսկ Վարդանյանի մեղադրանքը ճիշտ լիներ, հաշվի առնելով առ այն որ ոչ ոք և ոչինչ չէր տուժել Վարդանյանի մտադրությունից, ապա Վարդանյանը առհասարակ չպետք է դատապարտվեր) և 9 տարի պահանջվեց, որ Արթուր Վարդանյանին՝ կորզված ցուցմունքների հիման վրա դատապարտեն։
 
Մի բան էլ, որի մասին երբեք չի բարձրաձայնվում, որ 20 հոգի անցնում են այս դատական գործով, և որ բոլորը մեղադրվում են նույն հոդվածներով ինչպես նաև հանցավոր համագործակցության մեջ, բայց այդ մեղադրյալներից ոչ ոք ազատազրկման չդատապարտվեց։ Իրավաբանական կամ քաղաքական շատ խորը գիտելիք պետք չէ հասկանալու համար, որ Արթուր Վարդանյանի նկատմամբ կատարվողը վրեժխնդրության և դասական խոշտանգման վառ օրինակ է՝ իր ազգը, հայրենիքը սիրող մարդու նկատմամբ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հայը վաղուց դադարել է տեր լինելուց։
 
Ցավոք, հայը այսօր ոչ միայն Ադրբեջանի բանտում այլ նաև իր տանը, իր հողի վրա է խոշտանգման ենթարկվում։ Վարդանյանի առողջական վիճակը օր օրի մտահոգող է դառնում, իսկ պատասխանատուները վստահ են, որ պատասխանատվություն չեն կրում և չեն էլ կրելու․․․
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ