Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

ՇՏԱՊ. WhatsApp-ը կարող է վերածվել կիբերհանցագործների համար դեպի ձեր թվային կյանք տանող առաջին դուռը

Հանդիպում

Վերջին շրջանում WhatsApp-ը շատերի համար պարզապես հաղորդագրությունների հավելված չէ այն կարող է վերածվել կիբերհանցագործների համար դեպի ձեր թվային կյանք տանող առաջին դուռը,-«Իրավունքի» հետ զրույցում ահազանգում հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լևոնյանը, մանրամասնելով.

-Սկզբում ամեն ինչ կարող է թվալ սովորական՝ անծանոթ հաղորդագրություն, կասկածելի հղում կամ WhatsApp-ի միջոցով ստացված զանգ։ Բայց մեկ սխալ քայլը երբեմն բավական է, որպեսզի հարձակվողը փորձի ձեռք բերել ձեր հաշվի վերահսկողությունը։
Իսկ ամենավտանգավորն այն է, որ WhatsApp-ը հաճախ կապված է ձեր հեռախոսահամարի, կոնտակտների և այլ ծառայությունների հետ։ Եթե հարձակվողը կարողանում է շրջանցել ձեր պաշտպանությունը, վտանգը կարող է այլևս չսահմանափակվել միայն WhatsApp-ով։

Ձեր նամակագրությունը, անձնական տվյալները, լուսանկարները և նույնիսկ այլ հաշիվների նկատմամբ հասանելիությունը կարող են հայտնվել վտանգի տակ։

Կիբերհանցագործները միշտ չէ, որ փորձում են «կոտրել» ձեր հեռախոսը։ Երբեմն նրանք պարզապես փորձում են խաբել ձեզ, որպեսզի դուք ինքներդ նրանց տաք անհրաժեշտ բանալին։

Ուստի հաջորդ անգամ, երբ WhatsApp-ով անսպասելի հաղորդագրություն կամ հաստատման կոդ ստանաք, մի անտեսեք այն և մի շտապեք որևէ գործողություն կատարել․ երբեմն մեկ սխալ քայլը բավական է, որպեսզի ձեր հաշվի բանալին հայտնվի ուրիշի ձեռքում։Գուցե հենց այդ մի քանի վայրկյանն է որոշում՝ ձեր հաշիվը կմնա՞ ձեր վերահսկողության տակ, թե՞ ոչ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ