Լոռու մարզի Ակներ գյուղի ժողովրդական թատրոնը նշեց հիմնադրման 100-ամյակը
ՄշակութայինԼոռու մարզի Ակներ գյուղի ժողովրդական թատրոնը նշեց հիմնադրման 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառմանը ներկա էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության էջից։
Ակների ժողովրդական թատրոնն ունի բավական հարուստ պատմություն։ Բավական է նշել, որ այստեղ է սկիզբ առել Հայաստանի ամենահին թատերական փառատոնը` «Թատերական Լոռին»:
Հոբելյանական միջոցառման ընթացքում Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ դիպլոմներ հանձնեց թատրոնի մի խումբ դերասանների, իսկ ՀԹԳՄ ոսկե մեդալով պարգևատրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Հակոբյանին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ միջոցառման ժամանակ ցուցադրված ներկայացման դերակատարներից Վարդանուշ Հակոբյանը 96 տարեկան է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
