ԵՄ-ն դատապարտել է ՄՔԴ ղեկավարների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՄիջազգայինԵվրամիությունը դատապարտել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի և դատարանի ավագ դատավարական իրավաբան Աբդուլայե Սեյեի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։
«Դատարանի, նրա պաշտոնյաների և աշխատակիցների դեմ կիրառվող պատժամիջոցները խաթարում են աշխատանքը»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։ ԵՄ-ն ընդգծել է, որ ՄՔԴ-ի անկախությունը, անաչառությունը և իր մանդատն իրականացնելու կարողությունը պետք է պաշտպանված լինեն ճնշումներից, ահաբեկումից և միջամտությունից։ Միությունը վերահաստատել է ՄՔԴ-ին աջակցելու և Հռոմի ստատուտին հավատարիմ մնալու պատրաստակամությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 18-ին հայտարարել էր, որ Ականեն և Սեյեն ընդգրկվել են պատժամիջոցների ցանկում՝ ՄՔԴ-ի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ենթադրյալ սպառնալիքին հակազդելու քաղաքականության շրջանակում։ ԱՄՆ վարչակազմը դատարանին մեղադրել է իր լիազորությունները չարաշահելու, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ իրավասություն տարածելու և նրանց ինքնիշխանությանը սպառնալու մեջ։

