«Ժողովուրդ». Աջափնյակի կրակոցների գործով հնարավոր են նոր հաշվեհարդարներ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հնարավոր շարունակությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք դեպքերով, որոնց հետևանքով մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, կողմերի միջև հնարավոր հաշվեհարդարի վտանգը դեռևս չեզոքացված չէ։
Այս համատեքստում, թերևս, պատահական չէ նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ օրեր առաջ տված հանձնարարականը։
Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ Արփինե Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։
Փաստացի, իրավապահ համակարգը փորձում է կանխարգելիչ քայլերով թույլ չտալ, որ արդեն տեղի ունեցած արյունալի միջադեպերը նոր հաշվեհարդարների ու փոխադարձ վրեժխնդրության շղթայի վերածվեն։
Թե որքանով նախարարի խիստ հանձնարարականներն ու ոստիկանության կանխարգելիչ աշխատանքները կկարողանան զսպել իրավիճակը և կանխել հնարավոր վենդետաները, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71053
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
