Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ «բունտ» է հասունանում

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը: Եվ երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել, պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի ալիք առաջացրեց:

Օգոստոսի 20-ին Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դաժան վրաերթն ու մահվան դեպքը Սուրեն Պապիկյանի համար կարող են ճակատագրական լինել: Հատկապես դեպքի վերաբերյալ դաժան մանրամասների մասին լուրերը հանրության շրջանում մեծ դժգոհության ալիք առաջացրին: ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում եւ ՊՆ-ում, զինվորականների շրջանում եւս մեծ դժգոհության է առաջացել նախարարի դեմ, քանի որ ակնհայտ է՝ նա չի կարողանում բարդ եւ պատասխանատու այս համակարգը ղեկավարել: Մենք տեղեկացանք, որ հատկապես Ճամբարակի դեպքից վրդովված են զինծառայողների ծնողները, նրանցից մեկը հայտարարել է, որ նախարարությանը դատի է տալու»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71052 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ