Լիովի ոչնչացված է ուկրաինական խոշորագույն նավթաբազաներից մեկը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական գիշերային հարձակման արդյունքում գործնականում լիովի ոչնչացված է ուկրաինական խոշորագույն նավթաբազաներից մեկը: Կիևի մոտ գտնվող KLO նավթաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման։ Ըստ տեղական լրատվամիջոցների, բազան դադարեցրել է գործունեությունը։
Լիովին ոչնչացվել է նաեւ սննդամթերքի հսկայական բազա: Այն գտնվում էր Բորիսպոլի շրջանում եւ պխատկանում Fozzy Group-ին։ Դրա ոչնչացումը կհանգեցնի լուրջ պակասի, տագնապով հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Կառույցը հոլդինգի լոգիստիկ ենթակառուցվածքների կարևոր մասն էր կազմում և մթերք էր մատակարարում Fora և Silpo սուպերմարկետների ցանցերին։
Նաեւ հարվածներ են հասցվել Կիևի թիվ 6 ՋԷԿ-ին։
Գիշերային մասշտաբային հարվածների արդյունքում ծանր հարվածներ են ստացել նաեւ ուկրաինական մի շարք այլ խոշոր ընկերություններ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71045
