Կիեւը ենթարկվել է պատերազմի ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկին (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԿիեւն այս գիշեր ենթարկվել է պատերազմի ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկին: Քաղաքը գրոհի է ենթարկվել «Ցիրկոն», «Իսկանդեր» եւ այլ հրթիռներով, գործել է ստրատեգիական ավիացիան, հաեւ հեռահար անօդաչուները:
Ուկրաինական աղբյուրների համաձայն, սկզբնական փուլում ընդամենը 15 րոպեի ընթացքում Կիևին հարվածել է տարբեր տեսակի առնվազն 20 հրթիռի: Որոշակի պաուզաներով հաջորդել են հարձակման մյուս փուլերը: Ընդհանուր հաշվարկով, ուկրաինական աղբյուրները հայտնում են առնվազն 70 հրթիռային հարվածի մասին (չհաշված մի քանի հարյուր անօդաչուները), որոնք գրեթե առանց բացառության խոցել են թիրախները` ուկրաինական ՀՕԻՊ-ի փաստացի անգործունեության արդյունքում:
Հարձակման արդյունքների մասին տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, սակայն Կիեւն ու շրջակայքը պատված է ծխով եւ հրդեհներով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71034
