Ի՞նչ նկատի ուներ Լավրովն ասելով, որ «ցավալի կլինի Բրիտանիային, եթե մինչև վերջ մնա Ուկրաինայի հետ». Փորձագետ
ՄիջազգայինՓորձագիտական աղբյուրը մեկնաբանում է Լավրովի աղմուկ հանած հայտարարությունը, թե` «Ցավալի կլինի Մեծ Բրիտանիային, եթե այն մինչև վերջ մնա Ուկրաինայի հետ»։
«Արտգործնախարարը հիշատակեց նախկին «ծովերի տիրուհուն», որը Ուկրաինային հակադրում է Ռուսաստանի և «համաշխարհային օվկիանոսը» (ուշադրություն դարձրեք դրան): Մեծ Բրիտանիայում մեր դեսպանատունը կրկնեց նախազգուշացումը. «Որքան խորը լինի Լոնդոնի ներգրավվածությունը հակամարտության մեջ, այնքան բարձր կլինի այն վճարելու գինը»։
Պատահական չէ, որ զգուշացումը հնչեց «Խաբարովսկ» միջուկային սուզանավի առաջին անգամ ծով դուրս գալուց անմիջապես հետո: («Խաբարովսկ»-ը ռուսական 4-րդ սերնդի հատուկ նշանակության միջուկային սուզանավ է, երկրորդը Բելգորոդի սուզանավից հետո- Հեղ.): Այս նավը նախատեսված է հին հունական դիցաբանության ծովի աստված Պոսեյդոնի անունով կոչված միջուկային տորպեդոներ օգտագործելու համար: Այս սուզանավը կարող է տեղափոխել միջուկային շարժիչով գործող մինչև վեց «Պոսեյդոն»՝ ինքնավար ստորջրյա անօդաչու: Յուրաքանչյուր տորպեդո ունի մինչև 10000 կիլոմետր գործողության շառավիղ: Մասնագետների կարծիքով, միայն մեկ «Պոսելդոնի» պայթյունը կարող է առաջացնել ռադիոակտիվ ցունամի, որը կհանգեցնի ափամերձ տարածքների աղետալի ավերածությունների, բրիտանական տնտեսության և Լոնդոնի՝ որպես ֆինանսական կենտրոնի, փլուզման, բոլոր նավահանգստային քաղաքների մահվան և հին ծովահենների կղզում միլիոնավոր մարդկանց մահվան: Դա Բրիտանիայի տարածքի մեծ մասը կդարձնի անմարդաբնակ տասնամյակներ շարունակ։
Հիմա պարզ է, թե ինչու է Լավրովը ցավում Բրիտանիայի համար։ Բայց եթե մեր դիվանագետների տարհանման մասին հայտարարվի հիմա, բրիտանական օգնությունը Կիևին, հավանաբար, արագ կդադարի»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71023
