ԱՄՆ նախագահը կրկին նոր պետություն է հայտնաբերել Մենք ապրում ենք ժամանակների վերջի փուլում Գերմանիան վախենում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է դուրս գալ Բալթիկ ծով Ուկրաինական բրիգադի նախկին հրամանատարը առաջարկել է Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը ռադիոակտիվ աղտոտման ենթարկել Ուկրաինան օգտագործել է իսրայելական HiSKY արբանյակային կապի համակարգը Ղրիմի կամրջի վրա հարձակվելու համար. The Wall Street Journal Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ)

ԵՊՀ պատմության ֆակուլտետում երբևէ սովորած ցանկացած համալսարանական կփաստի պարոն Մինասյանի կոռուպցիայից զերծ վարքի մասին

Իրավունք 30
«ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բազմամյա դեկան, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին են տնային կալանք տվել՝ կոռուպցիայի գործով, առանձնապես խոշոր չափերի՝ 4000 դոլար։
 
Վերջերս էլ ԵՊՀ պրոռեկտորը պարոն Մինասյանին շնորհակալագիր հանձնեց՝ ընդգծելով կատարած ծավալուն աշխատանքն ու համալսարանական կյանքում մեծ ավանդը։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում երբևէ սովորած ցանկացած համալսարանական կփաստի պարոն Մինասյանի անգերազանցելի գիտական ու մանկավարժական որակների, կոռուպցիայից զերծ վարքի, անբասիր հեղինակության ու ապաքաղաքական կեցվածքի մասին։
 
Պարոն Մինասյանը մեր ֆակուլտետի Ալֆան ու Օմեգան է եղել ու կարծում եմ՝ այդպես կմնա մինչև ֆակուլտետի վերջնական էֆթանազիան։ Վստահ եմ՝ պարոն Մինասյանը դատարանում կապացուցի այդ հերյուրանքները, կպաշտպանի իր անաղարտ անունը, իսկ նրա գործընկերները կշարունակեն նրան մեդալներ ու պատվոգրեր տալ` բազմամյա անձեռակերտ գիտական ու մանկավարժական գործունեության համար։
 
Մանավանդ, որ այս ազգադավ ու ազգակործան իշխանությունները 2023թ գործը 2026թ են կյանքի կոչել, 3 տարի պահել են, որ պարոն Մինասյանի անբիծ անունը հենց հիմա գետնով տան, տեսնես ինչի՞, կարող ա գնալու ժամանակն ա եղել, պարոն Մինասյանն իրեն հայտնի խորաթափանցությամբ դիմադրել ա, իսկ այ հիմա՝ կհեռանա վաստակյալ ու վաստակած հանգստի՝ վայելելու կուտակած սերն ու հարգանքը։
 
Պարոն Մինասյանը նաև շարունակում է դպրոցական դասագրքեր գրել ու կրթել մատաղ սերնդին։ Հուսով եմ՝ դա էլ կշարունակվի», - գրել է հրապարակախոս, մեդիա փորձագետ ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ