Ռուբեն Ռուբինյան, էս փոխխոսնակներդ վրիցդ թռնում ե՞ն, չե՞ս կարում վրեքները․ Արամ Քոչարյան
Ներքաղաքական«Ռուբեն Ռուբինյան, էս փոխխոսնակներդ վրիցդ թռնում ե՞ն, չե՞ս կարում վրեքները։ Հիշու՞մ ես՝ ինչ խոստում էիր տալիս, որ փորձելու ես վարել ԱԺ-ն մաքսիմալ նեյտրալ դիրքերից։ Էդ ա՞ նեյտրալ դիրքերից վարելը, երբ փոխխոսնակներդ գրեթե ամեն ընդդիմադիրի ելույթից հետո նիստի վարման արտոնությունն օգտագործում են ամեն ելույթին քաղաքական գնահատական կամ արձագանք տալու համար։ Ալեն Սիմոնյանի վրա չես կարում, դա մի քիչ հասկանալի է, քաշային նույն կատեգորիայում եք երևի։ Բա Ալեքսանյանի ու Կոնջորյանի վրա ինչի՞ չես կարում։
Կոնտեքստի համար։ Այսօր Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը գրեթե ամեն ելույթից հետո միացնում էին իրենց ԱԺ փոխխոսնակի բարձրախոսն ու քաղաքական ելույթներ ունենում՝ արձագանքելով և գնահատականներ տալով ընդդիմադիրների ելույթներին։ Ու հերթական անգամ, երբ ԱԺ փոխխոսնակը (տվյալ դեպքում՝ Ալեքսանյանը), էլի քաղաքական գնահատականներ էր փորձում հնչեցնել, ընդդիմադիր պատգամավորներն նկատողություն են անում, որից հետո Ալեքսանյանը ոգևորվում է ու անվտանգության աշխատակիցներ կանչում, իր հայտարարած կարգապահական պատիժը՝ դահլիճից դուրս հանելը, իրագործելու համար», - գրել է «Բոլորին դեմ եմ» լուծարված կուսակցության անդամ ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝