Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Իրանը դիտարկում է Եվրոպայում թիրախներին հարվածելու հնարավորությունը. ԶԼՄ

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության սրման դեպքում Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, Financial Times-ին հայտնել են իրանական իշխանություններին մոտ կանգնած երկու աղբյուրները։

Աղբյուրները հայտնել են, որ նոր հակամարտության դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել հնարավոր հարվածների աշխարհագրությունը՝ դուրս գալով Մերձավոր Արևելքի սահմաններից։ «Եթե ԱՄՆ-ն չափն անցնի, Իրանը կպաշտպանի իրեն ամեն գնով, դուրս կգա տարածաշրջանի սահմաններից և հարվածներ կհասցնի Եվրոպային»,- ասել է աղբյուրներից մեկը։

Ըստ աղբյուրների՝ Թեհրանում ուսումնասիրել են Հարավարևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Բուլղարիայում, ամերիկյան օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Որպես հնարավոր թիրախ նշվել է նաև Կիպրոսը, որտեղ տեղակայված է բրիտանական «Ակրոտիրի» ռազմաբազան։ Բացի այդ, Իրանը դիտարկել է Հորմուզի նեղուցում ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների վրա հարձակումների հնարավորությունը։ Իրանն արդեն փորձել է հարվածներ հասցնել տարածաշրջանից հեռու գտնվող թիրախների։

Մարտին հաղորդումներ էին տարածվել, որ Թեհրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիայի ամերիկա-բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ։ Իրանական կողմը, սակայն, հերքել էր այդ հաղորդումները։ Միաժամանակ, Կիպրոսի ուղղությամբ իրանական հրթիռների արձակման մասին մարտին հայտարարել էր նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, հատուկ ուղղված չէին կղզուն, իսկ մարտին Թուրքիան հայտնել էր իրանական բալիստիկ հրթիռների որսման մասին։

The Wall Street Journal -ը օգոստոսի 16-ին գրել էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանը պատրաստվել է ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնմանը. իշխանություններն ուժեղացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) վերահսկողությունը կանոնավոր բանակի նկատմամբ, ընդլայնում են հակահետախուզական գործողությունները և ավելացնում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը։ 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ