Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Ռուսաստանի և Ուկրաինայի հարվածները գյուղատնտեսական արտահանմանը հանգեցնում է համաշխարհային հացահատիկային ճգնաժամի. Bloomberg

Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից գյուղատնտեսական արտահանման վրա հարձակումները կարող են հանգեցնել համաշխարհային հացահատիկային ճգնաժամի, հայտնում է Bloomberg-ը:

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում համաշխարհային ցորենի արտահանման մոտ 27%-ը, որի զգալի մասն անցնում է Սև ծովով։ Երկու երկրներն էլ շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հացահատիկի հիմնական մատակարարներ։
Իրավիճակը սրվում է աշխարհում ցորեն արտադրողների համար դժվարին սեզոնի պատճառով. վառելիքի և պարարտանյութերի գները բարձրանում են, իսկ շոգը խոչընդոտում է բերքահավաքին։
Կարնեգիի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուևը կոչ արեց միջազգային հանրությանը վերականգնել Մոսկվայի և Կիևի միջև ծովային համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ «այս հարձակումներից ստացվող ռազմական օգուտները աննշան են, մինչդեռ աշխարհի մի շարք երկրների համար հնարավոր կորուստները հսկայական են»։

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները, Չինաստանը, Հնդկաստանը և Եվրոպան հետաքրքրված են Սև ծովում հրադադարի վերականգնմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ