Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

Հասարակություն

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները:

 

Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին անդրադարձել է նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրմանը՝ նշելով, որ գործընթացն ավարտական փուլ է մտել։ Չափորոշիչն արդեն ամբողջությամբ ներդրվել է մանկապարտեզներում, իսկ համապատասխան աշխատանքներն իրականացվել են նաև դպրոցներին կից նախակրթարաններում և նախադպրոցական կրթական գործունեություն իրականացնող այլ հաստատություններում։

 

Նախարարի տեղակալի խոսքով՝ ներդրման ընթացքում ստացված հետադարձ կապի հիման վրա չափորոշչում նաև որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ հստակեցվել են կարողունակությունների ձևակերպումները՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, վերանայվել են վերջնարդյունքները և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջները։

 

Անդրադարձ է կատարվել նաև տարատարիք խմբերի համար նախատեսված ծրագրերին։ Մշակվել են առանձին ծրագրեր, որոնք առաջիկայում հասանելի կլինեն հաստատություններին և հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպելու տարատարիք խմբերի կրթական գործընթացը։

 

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախադպրոցական կրթության դերի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունը՝ ընդգծելով, որ մանկապարտեզն առաջին հերթին կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի հետագա ուսումնառության համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները։

 

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվում է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։ Մինչ այդ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում։

 

Արաքսիա Սվաջյանը շեշտել է նախադպրոցական կրթության կարևորությունը երեխայի հետագա ուսումնառության տեսանկյունից՝ նշելով, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցական միջավայրին և ավելի մեծ հաջողություններ են ունենում առաջադիմության առումով:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

 

Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է նախակրթարան հաճախելու տարիքային շեմին։ Եթե նախկին կարգավորմամբ նախակրթարան կարող էին հաճախել միայն 5-6 տարեկան երեխաները, ապա այժմ այդ հնարավորությունը նախատեսված է 4-6 տարեկանների համար։ Այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայություն հասանելի չէ, մանկապարտեզ չկա, տարիքային շեմը սահմանվել է 3-6 տարեկանը։

 

Փոփոխության նպատակը նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մեծացումն ու ծառայությունների հասանելիության ապահովումն է։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված