Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)

Արցախը այլևս գոյություն չունի, հետևաբար Արցախի ԱԺ-ն էլ որևէ գործունեություն իրականացնելու իրավունք չունի, միանգամայն հիմնավոր չէ

Արցախի ԱԺ նախագահի հրաժարականը, նոր նախագահ ընտրելու վերաբերյալ քննարկումները, տարաբնույթ բովանդակությամբ դիտարկումների պատճառ են դարձել։ Մի կողմից շեշտադրում կա Արցախի պետական Ինստիտուտի ՀՀ –ում գործելու իրավաչափության վերաբերյալ, իսկ մյուս կողմից դիտվում է հակաեակ դիտարկումներ, այն մասին, որ ԱՀ  պետական կառույցների  գործունեությունը հակասում է  ՀՀ  օրենսդրությանը։ Ինչպիսի՞նն  է   ոչ միայն որպես արցախցի , այլև որպես իրավաբանի՝ Արցախի ԱԺ-ի՝ որպես նախկին չճանաչված պետության պետական մարմնի իրավական կարգավիճակ և նրա անդամների՝ ՀՀ տարածքում քաղաքական/հասարակական գործունեություն իրականացնելու իրավունքը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից.

-Այն, որ Արցախի Հանրապետությունը 2023 թվականի սեպտեմբերից փաստացի դադարել է գոյություն ունենալ որպես տարածքային իշխանություն, ինքնին չի նշանակում, որ նախկին Արցախի ԱԺ պատգամավորների ցանկացած գործունեություն ՀՀ տարածքում անօրինական է։Բայց կա շատ կարևոր տարբերություն.Արցախի ԱԺ-ի գործունեությունը որպես ՀՀ-ից անկախ օրենսդիր մարմին իրավական հիմքը շատ թույլ է։ ՀՀ Սահմանադրական համակարգում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է և իրականացնում է ՀՀ օրենսդիր իշխանությունը։ Հետևաբար Արցախի ԱԺ-ն ՀՀ տարածքում չի կարող իրականացնել ՀՀ պետական իշխանությանը բնորոշ օրենսդրական կամ պարտադիր իշխանական լիազորություններ։Սակայն  Արցախի ԱԺ-ն քաղաքական և ներկայացուցչական գործունեությունը այլ հարց է, ունի ծանրակշիռ հիմքեր։Եթե  Արցախի պատգամավորները ՀՀ-ում հավաքվում են, հայտարարություններ են անում, քննարկումներ են կազմակերպում, ներկայացնում են Արցախի ժողովրդի շահերը, պաշտպանում են բռնի տեղահանված արցախահայության իրավունքները և այլն, ապա միայն այն հանգամանքը, որ Արցախի տարածքում իշխանություն այլևս չկա, դեռևս չի դարձնում այդ գործունեությունն անօրինական։Այսինքն՝ պետք է տարբերել.Արցախի ԱԺ-ն որպես պետական իշխանության մարմին, թե Արցախի  պատգամավորները՝ որպես քաղաքական, հասարակական ներկայացուցիչներ։Սա իրավական առումով էական տարբերություն է։
Հարց- Եթե Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը փաստացի դադարել է, ապա ինչ իրավական հիմքով կարող է այսօր Արցախի Ազգային ժողովը» շարունակել գործել որպես գործող պետական մարմին ՀՀ տարածքում։
Այստեղ արդեն կարելի է բավական լուրջ իրավական հարց բարձրացնել։
Պետք է պարզել՝Արցախի Սահմանադրությամբ ի՞նչ կարգավիճակ ունի ԱԺ-ն արտակարգ իրավիճակում, կա՞ն դրույթներ պետական մարմինների գործունեությունը տարածքից դուրս շարունակելու վերաբերյալ, Արցախի ԱԺ-ի լիազորությունների ժամկետը սպառվա՞ծ է, թե՞ գործում է հատուկ շարունակականության սկզբունք, 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի ԱԺ-ն ընդունե՞լ է որևէ որոշում իր գործունեության շարունակության մասին, այդ որոշումները ինչպիսի՞ իրավական բնույթ ունեն, ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ ճանաչո՞ւմ է այդ մարմինը, և, ամենակարևորը, Արցախի ԱԺ-ն այսօր հանդես է գալիս որպես քաղաքական ներկայացուցչական մարմի՞ն, թե՞ որպես պետական իշխանության մարմին։ Իմ կարծիքով՝ այս վերջին հարցն է ամբողջ խնդրի բանալին։Այստեղ պետք է տարբերակել շատ հստակ երեք տարբեր հարցեր։
1.    Արցախի Հանրապետության՝ որպես չճանաչված/դե ֆակտո գոյություն ունեցած պետական կազմավորման միջազգային-իրավական կարգավիճակը, 
2.    Արցախի պետական մարմինների, այդ թվում՝ Արցախի Ազգային ժողովի, ինստիտուցիոնալ շարունակականության հարցը, 
3.    այդ մարմինների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գործունեություն իրականացնելու իրավական հիմքը։ 
Իմ  եզրակացությունն այն է, որ Արցախի Ազգային ժողովի գործունեությունը ՀՀ տարածքում ինքնին չի կարելի համարել ՀՀ պետական իշխանության իրականացում կամ ՀՀ օրենսդիր մարմնի գործունեություն։ Բայց դրանից դեռ չի հետևում, որ այն իրավաբանորեն գոյություն չունի կամ ցանկացած գործունեություն անօրինական է։ՀՀ Սահմանադրության  տրամաբանությամբ Հայաստանի պետական իշխանությունն իրականացվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մարմինների միջոցով։ Պետական մարմինը կարող է կատարել միայն այն գործողությունները, որոնց համար իրավասություն ունի Սահմանադրությամբ կամ օրենքով։ ՀՀ Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակն էլ հստակ է․ ՀՀ ԱԺ-ն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցչական մարմինը և իրականացնում է ՀՀ օրենսդիր իշխանությունը։ Հետևաբար՝Արցախի Ազգային ժողովը չի կարող ՀՀ տարածքում իրականացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանադրական լիազորությունները։Սակայն սա դեռ չի պատասխանում երկրորդ հարցին՝ կարո՞ղ են Արցախի նախկին պետական ինստիտուտները պահպանել իրենց քաղաքական/ներկայացուցչական գործունեությունը ՀՀ տարածքում։Այստեղ պատկերը շատ ավելի հետաքրքիր է։ՀՀ օրենսդրության մեջ Արցախի պետական ինստիտուտների գոյության հետքեր կան,այստեղ ես նկատի չեմ առնում հռչակագրերը։Կարևոր փաստը այն է, որ ՀՀ իրավական ակտերում պատմականորեն ուղղակիորեն օգտագործվել են Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների անվանումները։ Օրինակ՝ ՀՀ պետական վիճակագրական փաստաթղթերում առանձին նշված են եղել ԼՂՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը և ազգային վիճակագրական ծառայությունը։ 
Ավելին՝ ՀՀ օրենսդրական դաշտում գոյություն է ունեցել «ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչություն»՝ որպես ՀՀ-ում գործող կառույց։Արցախի դատական մամիների  որոշումները ի կատար են ածվել ՀՀ տարածքում և այլն։ Սա մեզ տալիս է կարևոր իրավական տարբերակում.ՀՀ-ն ճանաչել է ԼՂՀ-ն որպես անկախ պետություն և
ՀՀ տարածքում գոյություն ունի Արցախի ներկայացուցչական/քաղաքական կառույց։Հատկապես հետաքրքիր է ՀՀ ԱԺ-ի սեփական նախորդ դիրքորոշումը 2008 թվականին,առ այն,որ  ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես հայտարարություն էր ընդունել,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների լիարժեք մասնակցության մասին՝ որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ։ Այդ հայտարարությունը որքանով հիշում եմ հրապարակված է  ԱՌԼԻՍ-ում որպես գործող ակտ։Այսինքն՝ ՀՀ պետական մարմնի նախկին պաշտոնական դիրքորոշման մեջ Արցախը և նրա ներկայացուցիչները դիտարկվել են ոչ թե որպես սովորական հասարակական կազմակերպություն, այլ որպես հակամարտության կողմի ներկայացուցիչներ։Նույն տրամաբանությունը երևում է նաև ՀՀ ԱԺ-ի ավելի ուշ ընդունված ակտերում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող ձևակերպումները շարունակել են օգտագործվել։ Օրինակ՝ 2016 թվականի ՀՀ ԱԺ որոշման մեջ առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի վերաբերյալ ուղղակի քաղաքական-իրավական դիրքորոշում։ 


- Բայց   2023 թվականից հետո առաջացել է լրիվ նոր իրավական իրավիճակ, դա չի փոխում արդյոք Արցախի ԱԺ-ի կամ նախագահական ինստիտուտի  գործունեության պատկերը:

- 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի իշխանությունները փաստացի զրկվեցին Արցախի տարածքում իշխանություն իրականացնելու հնարավորությունից, իսկ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղափոխվեց Հայաստան։Ուստի այսօր Արցախի Ազգային ժողովի դեպքում մենք գործ ունենք ոչ թե տարածքում գործող խորհրդարանի, այլ տեղահանված/աքսորված պետական ինստիտուտի շարունակականության հարցի հետ։Այստեղ կարելի է կիրառել պետականության շարունակականության և government in exile / government in displacement /աքսորի մեջ գտնվող կառավարություն / տեղահանված կառավարություն/ հասկացությունների համեմատական իրավական տրամաբանությունը, բայց պետք է զգույշ լինել․ Արցախի դեպքում միջազգային հանրության կողմից նման կարգավիճակի համընդհանուր պաշտոնական ճանաչում չկա։Այսինքն՝ ես իրավաբանորեն չէի հաստատի , թե Արցախի Ազգային ժողովը միջազգային իրավունքով ճանաչված վտարանդի խորհրդարան է։Դա չափազանց ուժեղ ,բայց իրավաբանորեն անհիմն պնդում կլինի։Ավելի ճիշտ ձևակերպումը իմ կարծիքով այն է, որ  Արցախի Ազգային ժողովը կարող է դիտարկվել որպես նախկինում Արցախի տարածքում ձևավորված ներկայացուցչական մարմնի ինստիտուցիոնալ շարունակականության հավակնող քաղաքական մարմին, որի գործունեությունը ՀՀ տարածքում պետք է գնահատվի ոչ թե ՀՀ իշխանության իրականացման, այլ դրա անդամների քաղաքական, ներկայացուցչական և հասարակական գործունեության թույլատրելիության շրջանակում։
- Պարոն Մարտիրոսյան, այստեղ առաջանում է շատ հետաքրքիր իրավական հարց․Եթե Արցախի Ազգային ժողովը ՀՀ տարածքում ընդունում է որոշումներ, հայտարարություններ կամ ուղերձներ, ապա պետք է հասկանալ,թե դրանք ինչ բնույթի են։

- Հատկապես այն , որ դրանք չպետք է սահմանահատեն ՀՀ  Սահմանադրական լիազորությունները․
Եթե դրանք ուղղված են ՀՀ քաղաքացիների համար պարտադիր իրավական նորմեր սահմանելուն՝ չունեն այդպիսի իրավասություն։Եթե փորձում են իրականացնել ՀՀ տարածքում պետական հարկադրանք, վարչական կառավարում, դատական կամ օրենսդրական իշխանություն՝ նույնպես չունեն այդ իրավասությունը։Բայց եթե դրանք.քաղաքական հայտարարություններ են, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների դիրքորոշումներ են, միջազգային կառույցներին ուղղված դիմումներ են, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն են, Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ քաղաքական գործունեություն, տեղահանված բնակչության ներկայացուցչական գործունեություն են, ապա հարցը լրիվ այլ է։Այդ գործունեությունը պետք է գնահատվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի, հավաքների, միավորումների, քաղաքական գործունեության և այլ հիմնարար իրավունքների շրջանակում, այլ ոչ թե ավտոմատ կերպով հայտարարվի ապօրինի պետական գործունեություն։ Մի շատ կարևոր փաստարկ․ՀՀ կառավարությունն այսօր ինքն էլ Արցախի քաղաքացիներին վերաբերվող հատուկ պետական քաղաքականություն է իրականացնում։ Կառավարության պաշտոնական հարթակում առանձին գործում են Արցախում հաշվառված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումները։Կան նաև այլ կարգավորումներ։ Այսինքն՝ ՀՀ իրավական համակարգը Արցախի պետական կառույցների նախկին գոյությունը և Արցախից տեղահանված անձանց հատուկ կարգավիճակն ամբողջությամբ չի ջնջել։Արցախի Հանրապետությունը այլևս գոյություն չունի, հետևաբար Արցախի Ազգային ժողովն էլ որևէ գործունեություն իրականացնելու իրավունք չունի,միանգամայն հիմնավոր չէ։

- Իսկ ի՞նչ միջազգային պրակտիկա կա։


- Միջազգային պրակտիկան այստեղ շատ հետաքրքիր է և կարող է օգտակար լինել Արցախի Ազգային ժողովի հարցի համար, բայց պետք է ճիշտ սահմանել, թե ինչն է իրականում ապացուցում այդ պրակտիկան։Գլխավոր սկզբունքը՝ պետության տարածքային կորուստը ինքնաբերաբար չի վերացնում պետական ինստիտուտների իրավական շարունակականությունը։Միջազգային իրավունքում ձևավորվել է բավական ուժեղ մոտեցում, որ պետության տարածքի օկուպացիան կամ կառավարության տեղահանումը ինքնին չի նշանակում պետության անհետացում։ ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի նյութերում նույնպես արձանագրվում է, որ բացառիկ իրավիճակներում, երբ պետության տարածքը օկուպացված է կամ պետական ինստիտուցիոնալ կարգը լրջորեն խաթարված է, կառավարությունները կարող են շարունակել պետության միջազգային ներկայացուցչությունը՝ առանց տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության։ Այս երևույթի դասական անվանումն է government in exile՝ վտարանդի կառավարություն։Բայց այստեղ Արցախի համար մի շատ կարևոր տարբերություն կա։Արցախի իշխանությունները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել որպես Արցախի Հանրապետության ճանաչված կառավարություն վտարանդիության մեջ։Հետևաբար պետք չէ պնդել, որ միջազգային իրավունքը ավտոմատ կերպով Արցախի իշխանություններին այդ կարգավիճակ է տալիս։Իմ համոզմունքն այն է, որ պետք է հասնել ճանաչելիության այն աստիճանին, որտեղ կարձանագրվի ինքնորոշման իրավունքը։Չնայած նրան, որ ես արմատապես դեմ եմ ինքնորոշման իրավունքի կիրառման իրավական գործընթացին, այլ կողմնակից եմ նրան, որ Արցախը միջազգային իրավունքով  չճանաչված, այսինքն միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող  պետությունների կողմից բռնակցվել է Ադրբեջանին, այդուհանդերձ ներկա քաղաքական իրավիճակը պնդում է առաջին տեսակետի օգտին։Հիմնականում վտարանդի պետության կարգավիճակի իրավական պայմանները կապված են երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որը չի զուգադրվում չճանաչված պետության իրավունքի հետ։Իրավական գրականության մեջ այս պրակտիկան շատ մանրամասն ուսումնասիրված է։ Oxford University Press-ում հրապարակված Stefan Talmon-ի ուսումնասիրությունը նշում է, որ պետությունների պրակտիկայում կառավարությունը կարող է շարունակել իր ներկայացուցչական գործառույթները նաև այն ժամանակ, երբ գտնվում է արտերկրում։ Միջազգային իրավունքի տեսության համաձայն՝ «վտարանդի կառավարություն» բառը նոր պետություն կամ նոր միջազգային իրավական սուբյեկտ չի ստեղծում։Այն ենթադրում է, որ նույն պետության կառավարությունն է գտնվում արտերկրում։Ուրեմն Արցախի իշխանության համար ստացվում է,  որ շարունակում է ներկայացնել Արցախի ժողովրդին։Եթե նախկինում ձևավորված Ազգային ժողովի անդամները շարունակում են իրենց քաղաքական գործունեությունը, ներկայացնում են Արցախի բնակչության շահերը, դիմում են միջազգային կառույցներին, ընդունում են քաղաքական հայտարարություններ և պաշտպանում են տեղահանված բնակչության իրավունքները, ապա դրա համար կարելի է գտնել միջազգային համադրելի պրակտիկա։Իսկ կարո՞ղ է Արցախի ԱԺ-ն ՀՀ տարածքում իրականացնել պետական իշխանություն, պատասխանը շատ ավելի խիստ է՝ ոչ, ոչ ինքնաբերաբար։Սակայն պետք է նկատի ունենալ, որ Արցախը հանդես է եկել միջազգային հարաբերությունների օբյեկտ, իսկ միջազգային հարաբերություններում օբյեկտը զրկված չէ իրավունքից, այլ օժտված է իրավունքով։Դա նշանակում է , որ իրավունքը կանգնած է նպատակի իրացման ճանապարհին;Եվ հենց դա էլ հիմք է հանդիսանում ԱՀ  ԱԺ-ին շարունակել իր գործունեությունը , բայց ոչ պետական գործառույթային տրամաբանությամբ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված