Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց

Անձնական հակակրանքով ու վրեժխնդրությամբ չի բարեփոխվում ոչինչ․ Հայր Հովհաննես

Թեմա
«Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց կարգալույծությունից հետո՝ բամբասանքի, զրպարտության ու աղմկահարույց հայտարարությունների շնորհիվ, թերևս կարելի է արդեն պատկերացնել, թե ինչպիսի «բարեփոխումների» մասին է խոսքը։
Սակայն այստեղ կա ավելի հետաքրքիր և միաժամանակ խոսուն հանգամանք՝ անձնական վիրավորվածությունը ներկայացվում է որպես գաղափարախոսություն, իսկ անձնական խնդիրները՝ որպես «եկեղեցական ճգնաժամ»։
 
Երեկ լրատվականներից մեկը հրապարակեց ոմն Հարություն Հարությունյանի հարցազրույցը՝ նրան ներկայացնելով որպես աստվածաբան։ Հարությունյանը, որն այսօր արդեն նախկին հոգևորական է, եթեր էր եկել փաստորեն մեկ բան արձանագրելու՝ իրենց այսպես կոչված «բարեփոխիչների» խմբակի ձախողումը։ Բայց, փոխանակ սեփական ձախողման պատճառները փնտրելու իրենց իսկ գործունեության մեջ, նա սլաքներն ուղղում էր իշխանությունների կողմը՝ ակնարկելով, թե Եկեղեցում, իր պատկերացմամբ, առաջացած խնդիրները պետք է լուծվեն Ազգային ժողովում և քաղաքական իշխանության միջամտությամբ։
 
Այսինքն՝ մարդիկ, որոնք տարիներ շարունակ Եկեղեցուն մեղադրում են քաղաքականության մեջ ներքաշվելու համար, այսօր իրենք են առաջարկում եկեղեցական հարցերը տեղափոխել քաղաքական իշխանության դաշտ և լուծել իշխանությունների միջամտությամբ։ Հարությունյանը հայտարարում է, թե իրենց փոքրաթիվ «բարեփոխիչների» խումբը Եկեղեցու ներսում հայտնաբերել է ինչ-որ անդառնալի խնդիրներ և փորձում է դրանք ներկայացնել որպես համընդհանուր ճգնաժամ։ Սակայն այստեղ մի պարզ հարց է առաջանում․ արդյո՞ք ճգնաժամի մեջ գտնվողը Եկեղեցին է, թե՞ այն մարդը, որը ժամանակին եղել է ճեմարանի սան, որի կրթության, կեցության և պատրաստության հարցերով անձամբ զբաղվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա նրան հնարավորություն է տրվել կրթությունը շարունակելու արտերկրում։
 
Հարությունյանը եղել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնակատար։ Սակայն իր անհնազանդ ընթացքի հետևանքով կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին։ Սա պարզապես կենսագրական փաստ չէ։ Սա կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, թե որտեղից են ծնվում այսօր նրա «բարեփոխչական» դատողությունները։ Երբ մարդը չի կարողանում հաշտվել սեփական ընտրությունների հետևանքների հետ, մեծ է վտանգը, որ սեփական անձնական ձախողումը կփորձի ներկայացնել որպես ամբողջ կառույցի ձախողում։
 
Ցավոք, այսպիսի ճանապարհ անցած մարդն այսօր արտահայտում է մտքեր, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում նրա գիտելիքների և դատողությունների մակարդակի վերաբերյալ։ Խոսելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մասին՝ նա հայտարարում է, թե կառույցը դեմ է TRIPP նախագծին, պնդում է, թե այն ինչ-որ հակամերիկյան լոբինգի մաս է կազմում, և հենց դրա համար էլ աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Այսպիսի հայտարարությամբ մարդը փաստորեն փորձում է հարյուրավոր միլիոնավոր հավատացյալների ներկայացնող և շուրջ երկու հարյուր եկեղեցիներ միավորող համաշխարհային եկեղեցական կառույցի դիրքորոշումը բացատրել անհիմն քաղաքական պիտակներով։
 
Եթե մարդը նման մակարդակի դատողություններ է անում միջազգային եկեղեցական կառույցների մասին, ապա գուցե նախ պետք է վերանայի սեփական տեղեկացվածությունը, այլ ոչ թե հեռուստաեթերից հարցազրույցներ վարի։ Հարությունյանը Հայ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը բնութագրում է որպես «ավտորիտար ռեժիմ», իսկ իրենց շրջանակի հոգևորականներին բաժանում է տարբեր «ճամբարների»։ Ստացվում է՝ այն շարժումը, որը իսկզբանե ներկայացվում էր որպես «բարեփոխումների» շուրջ համախմբվածություն, այսօր արդեն վերածվել է փոխադարձ կասկածների, պիտակավորումների և ներքին ճամբարների։
 
Այսօր արդեն պարզ է մի բան․ երբ Եկեղեցու «բարեփոխումը» հանձնվում է մարդկանց, որոնց շարժիչ ուժը ոչ թե Եկեղեցու հանդեպ սերն է, այլ անձնական հակակրանքն ու վրեժխնդրությունը, արդյունքում չի բարեփոխվում ոչինչ։ Ընդհակառակը՝ խորանում են հակասությունները, մեծանում է անվստահությունը, և ամենից շատ տուժում են նրանք, ովքեր անկեղծորեն հավատացել էին այդ կոչերին։
 
Ի վերջո, բավական է միայն հայացք նետել Հայ Եկեղեցու վերջին 27 տարիների գործունեությանը՝ հասկանալու համար մի պարզ ճշմարտություն․ իրական բարեփոխումները չեն իրականացնում բարձրագոչ հայտարարություններով, «ճամբարներ» ստեղծելով և քաղաքական իշխանության միջամտություն պահանջելով։ Այս տարիներին Հայ Եկեղեցին իսկապես անցել է բարեփոխումների ճանապարհով, և այդ փոփոխությունները մնացել են ոչ թե խոսքեր, այլ տվել են տեսանելի արդյունքներ։ Այդ արդյունքների լավագույն վկայությունը Հայ Եկեղեցու այսօրվա ամուր և ուժեղ դիրքերն են։ Եվ, թերևս, հենց սա է ամենամեծ անհարմարությունը նրանց համար, ովքեր տարիներ շարունակ փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «անդառնալի ճգնաժամի» մեջ հայտնված կառույց։ Ով լսելու ականջ ունի թող լսի», - գրել է Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանը։
 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված