Տրինկաուն և Սպերցյանն ունեն անհրաժեշտ որակներ, բայց մեզ նոր ֆուտբոլիստ է պետք. «Ալ Ահլիի» մարզիչ
Սպորտ
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության առաջին փուլում «Ալ Անվարի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ալ Ահլիի»( որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը) գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը խոսել է սպասվելիք նոր տրանսֆերի մասին.
«Մեզ լրացուցիչ խաղացող է պետք՝ հավասարակշռության հասնելու համար։ Տրինկաուն և Սպերցյանն ունեն անհրաժեշտ որակներ, սակայն մենք պետք է կատարելագործենք մեր խաղը։ Նորեկը, որը կմիանա մեզ, կօգնի այդ հարցում և կարագացնի գործողությունները խաղադաշտում, որպեսզի մենք ավելի մրցունակ լինենք»։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվությունների այդ նորեկը Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
