Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին: Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետեւ այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։

Արմեն Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ մինչեւ հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը 8 տարի շարունակ հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին, եւ չէր կարելի իր հետ այդկերպ վարվել: Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, եւ մերժել է՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն: Թերեւս նաեւ հույսով, որ այլ՝ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր ԱԺ գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին՝ այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70964 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ