«Ժողովուրդ». Քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացման հարցը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավական և իրավապահ համակարգերում ակտիվորեն քննարկվում են հնարավոր կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների տարբերակներ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Այս սցենարի դեպքում չի բացառվում, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհի Ծովինար Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Միաժամանակ, ArmLur.am-ի տեղեկություններով, կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օրերս ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։ Արթուր Խուդինյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ է նշանակվել օգոստոսի 7-ին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Те;с наеру https://t.me/iravunk/70963