ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական հիմնական պաշտպանական գիծն Օրեխովոեի արեւելյան թեւում (Քարտեզ)

Միջազգային

Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական հիմնական պաշտպանական գիծն Օրեխովոեի արեւելյան թեւում: Խոսքը այն բնագծի մասին է, որն ուկրաինական կողմն արագացված կարգով կառուցեց անցած դեկտեմբերից սկսած, երբ ռուսները վերահսկողություն հաստատելով մյուս բնագծերի նկատմամբ, սկսում էին օպերատիվ տիրույթ դուրս գալ Զապորոժեի ուղղությամբ:

Թեեւ տեւական ժամանակ ռուսական ուժերը հասել էին ներկա պաշտպանական գծին` Լյուբեցկոե բնակավայրը գրավելով, սակայն հետագա շարժը կանգնեցվել էր ճակատի մի փոքր ավելի հյուսիսային հատվածում ուկրաինական ուժերի հակահարձակման պատճառով, որը սպառնալիք էր դարձել ռուսական ուժերի թիկունքի համար: Վերջին օրերին այդ հակահարձակումը գործնականում կանգնեցված է: Մասամբ մեծ կորուստների, մասամբ Դոբրոպոլեի ճակատում ուկրաինական կողմի համար ստեղծված կրիտիկական վիճակի պատճառով, որը ստիպում է անգամ թեժ ուղղություններից եղած ուժերը տեղափոխել առաջացած ճեղքերը փակելու համար:

Ահա արդյունքում, ռուսական հարձակումը վերսկսված է, եւ Լյուբեցկոեի հատվածում ճեղքելով ուկրաինական պաշտպանական բնագիծը, ռուսները գրավեցին Նովոսոլոշինո բնակավայրը` դուրս գալով Օբշչեե - Նիկոլսկոե բնակավայրեր: Արդյունքում, սկսում են ֆիզիկապես փակել դեպի Օրեխովո տանող հիմնական մայրուղին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այլ ուղղություններից ռուսներն արդեն մտել են հարավային ճակատում ուկրաինական այդ հիմնական կենտրոն` Օրեխովո` կրակային հսկողություն հաստատելով դեպի քաղաք տանող վերջին մայրուղու վրա (https://iravunk.com/?p=346916&l=am): 

Բուն Օրեխովոեի ճակատագիրն արդեն կանխորոշված է: Իսկ Լյուբեցկոեի հատվածում ճեղքման հիմնական սպառնալիքն այն է, որ այդ կերպ ռուսական ուժերը սպառնում են դուրս գալ ողջ հարավզապորոժյան ճակատում ուկրաինական պաշտպանության թիկունք, միաժամանակ օպերատիվ տարածք ստանալով մարզկենտրոն Զապորոժեի ուղղությամբ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70948 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ