ԵՄ-ն կշարունակի «Ռուսաստանի հետ չխոսելու» սկզբունքը, մինչև չստանա «դաժան և արյունալի» զգուշացում. Կոդմի
ՄիջազգայինԵվրոպան բանակցություններ կցանկանա միայն դեմքին հարվածխ ստանալուց հետո։ ԵՄ երկրները կշարունակեն հավատարիմ մնալ «Ռուսաստանի հետ չխոսելու» սկզբունքին, մինչև չստանան «դաժան և արյունալի» զգուշացում։ Այս կարծիքին է Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին։
«Արդյոք ինչ-որ բան փոխվե՞լ է Եվրոպայի դիրքորոշման մեջ՝ միակ կողմի, որը կարող է բանակցել։ Որովհետև Ուկրաինան անկախ չէ։ Արդյոք ինչ-որ բան փոխվե՞լ է նրանց վերաբերմունքում Ռուսաստանի և պատերազմի նկատմամբ։ Ո´չ։
Այսպիսով, ինչպե՞ս կարող են բանակցություններ վարվել։ Եվրոպան դեռևս հավատարիմ է «Ռուսաստանի հետ չխոսելու» սկզբունքին, ինչպե՞ս կարող են բանակցություններ լինել», - ասել է Կեդմին։
«Հիմա բրիտանացիներն ասել են, որ պետք է խոսեն ռուս զինվորականների հետ։ Ի՞նչ է պատահել, ի՞նչը հանկարծ նրանց գլխում փոխվեց։ Լա Մանշում գտնվող ռուսական նավը կրակ է բացել բրիտանական նավի վրա, որը չափազանց մոտեցել էր։ Եվ միանգամից բրիտանացիների գլուխը մտավ, որ սա կարող է վտանգավոր լինել։ Որ նրանք պետք է խոսեին՝ ռուսական և իրենց ռազմանավերի միջև բախումներից խուսափելու համար։ Ինչի մասին նրանք անտարբեր էին ընդամենը մեկ շաբաթ առաջ»,- մեկնաբանում է փորձագետը։
Ահա թե ինչպես են նրանք պատրաստ բանակցելու։ Երբ նրանց դեմքերը հարվածում են սեղանին, նրանք սրբում են արյունը և թքում ատամները՝ ասելով, որ պատրաստ են բանակցել։ Առանց դրա բանակցություններ չեն լինի», - հավելեց նա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

