Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսում ուկրաինական խմբավորման շուրջ շրջապատման օղակը գրեթե փակ է (Քարտեզ)

Միջազգային

Խարկովի մարզի արեւելյան թեւում` վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսում ռուսական ուժերը շարունակում են փակել շրջապատման օղակը ուկրաինական խմբավորման շուրջ:

Ռուսները գրավել են կարեւոր բնակավայրերից մեկը` Կուպինոն, որը գտնվում է դեպի հյուսիս տանող վեջին փոքր ճանապարհներից մեկի վրա (Քարտեզում): Վերջին գործող ճանապարհն անցնում է հարեւան Սերդոբինո բնակավայրով, եւ այդ ուղղությամբ էլ զարգանում է հարձակումը: Սակայն արդեն Կուպինոյից հետո այդ փոքրիկ ճանապարհրը ոչ միայն ռուսական անօդաչուների, այլ նաեւ թեթեւ հրետանային զինատեսակների ուղիղ հասանելիության գոտում է:

Այսպիսով, Վարվարովկայի հատվածում գտնվող ուկրաինական խմբավորումն այս պահին զրկված է մատակարարումների բոլոր ուղիներից` գտնվելով օպերատիվ շրջապատման վիճակում: Այս փաստը հաստատում են նաեւ ուկրաինական աղբյուրները, այսինքն կա այն գիտակցումը, որ շրջապատումն անխուսափելի է: Սակայն ինչպես քանիցս է նկատվել, նման իրավիճակներում ուկրաինական հրամանատարությունը ոչ մի դեպքում հետ քաշվելու թույլտվություն չի տալիս:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70920 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ