Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ) Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները

Ուղիղ մեկ տարի՝ առանց Վարդան Բաբկենիչի

Թեմա

Լրացավ ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բաբկենի Բոստանջյանի մահվան տարելիցը։

Վարդան Բաբկենիչն այն մարդկանցից էր, որոնց ներկայությունը ոչ միայն հիշվում է, այլեւ զգացվում է նրանց բացակայությունից հետո։ Թե՛ լսարաններում, թե՛ խորհրդարանում, թե՛ լրագրողների հարցերին պատասխանելիս նա առանձնանում էր մտքի թռիչքով, մասնագիտական խորությամբ, հոգու ազնվությամբ եւ ամենակարեւորը՝ իր սկզբունքներին հավատարիմ մնալու կարողությամբ։

Բոստանջյանը երբեք չտառապեց մանդատացավով։ Պատգամավորական աթոռը նրա համար երբեք ինքնանպատակ չդարձավ եւ չգերադասվեց սեփական համոզմունքներից։ Իրեն հատուկ սրամտությամբ՝ ասում էր. «Պետք է գործ անեն, ոչ թե ուտեն, խմեն, տռզեն»։ Եվ հենց այդ մեկ նախադասության մեջ էր Բոստանջյանի վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ՝ իշխանությունը ոչ թե արտոնություն էր, այլ պատասխանատվություն, իսկ պատգամավորական մանդատը՝ ոչ թե անձնական բարեկեցության միջոց, այլ հանրային գործ անելու հնարավորություն։ Բոստանջյանը մշտապես խոսում էր ոչ թե քաղաքական շահի կամ պատվերի լեզվով, այլ խղճի եւ իրավական ողջամտության դիրքերից։

Նա հեռատես էր ոչ միայն տնտեսագիտության ոլորտում, այլեւ ազգային արժեքների ու հայ ժողովրդի ապագայի հարցերում։ Երբ ռազմահայրենասիրական դաստիարակության թեման սկսեց դուրս մղվել պետական օրակարգից, նա բաց տեքստով հայտարարեց. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունից հրաժարվել չի կարելի։ Մեր երեխաները պետք է փոքր հասակից սովորեն սիրել հայրենիքը՝ ամբողջ հոգով, իրենց էությամբ»։

Եվ երբ պետական քաղաքականության որոշ դրսեւորումներ հակասում էին այդ պատկերացմանը, նա դարձյալ չէր լռում. «Եթե մեզ ստիպել են «Ընտանեկան բռնության» մասին օրենք ընդունել, ապա ինչո՞ւ չենք կարողանում ռազմահայրենասիրությունն ամրագրել օրենքով»։

Բոստանջյանը չէր խուսափում նաեւ հասարակության համար ամենասուր ու հակասական թեմաներից։ Նա իր տեսակետները արտահայտում էր ուղիղ, երբեմն՝ կտրուկ, բայց միշտ՝ իրեն բնորոշ ինքնավստահությամբ եւ համոզվածությամբ։ Նրա համար հանրային խոսքը ոչ թե քաղաքական հաշվարկի, այլ սեփական համոզմունքների արտահայտման տարածք էր։

Այսօր՝ նրա մահվան տարելիցին, առավել հստակ է զգացվում այն բացը, որ թողել է Վարդան Բոստանջյանի հեռանալը։ Նրա պակասը զգում ենք նաեւ մենք՝ լրագրողներս, որովհետեւ նա այն զրուցակիցներից էր, որոնց հետ հարցազրույցը երբեք պարզապես հերթական մեկնաբանություն չէր։ Նրա խոսքը համեմված էր դիպուկ հումորով, անսպասելի համեմատություններով, մասնագիտական գիտելիքով եւ ամենակարեւորը՝ ներքին համոզվածությամբ։

Բոստանջյանը կարող էր լինել կտրուկ, բայց երբեք դատարկախոս։ Կարող էր չհամաձայնել, բայց չէր խուսափում իր տեսակետը հիմնավորելուց։ Կարող էր քննադատել, բայց չէր կորցնում մարդկային վերաբերմունքն ու արժանապատվությունը։ Եվ գուցե հենց այստեղ է ամենակարեւոր տարբերությունը նրա սերնդի ու այսօրվա քաղաքական իրականության միջեւ։

Ժամանակին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները ղեկավարում էին պրոֆեսորներ, գիտության ու կրթության ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներ, մարդիկ, որոնց մասնագիտական կենսագրությունը ինքնին չափանիշ էր։ Վարդան Բոստանջյանը այդ մշակույթի ներկայացուցիչներից էր։ Նրա համար հանձնաժողով ղեկավարելը պարզապես պաշտոն չէր. դա գիտելիք, պատասխանատվություն եւ հանրային վստահություն էր պահանջում։

Այսօր, ցավոք, հաճախ հակառակ պատկերն ենք տեսնում։ Պետական կարեւորագույն կառույցներում եւ խորհրդարանական հանձնաժողովներում հայտնվում են մարդիկ, որոնց մասնագիտական պատրաստվածությունն ու պետական մտածողությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ նախկինում մասնագետին էր փնտրում պաշտոնը, իսկ այսօր պաշտոնն է հարմարեցվում պատահական մարդու։

Հենց այդ պատճառով էլ Վարդան Բոստանջյանի նման մարդկանց հիշատակը կրկնակի արժեք ունի։ Ոչ միայն որպես անցած քաղաքական ու գիտական ճանապարհի հուշ, այլեւ որպես չափանիշ, որի հետ անհամեմատել է այսօրվա իրականությունը։

Նա սուր մտքի, սկզբունքայնության, հումանիզմի եւ արժանապատվության օրինակ էր։ Եվ որքան էլ ժամանակն անցնի, այդ չափանիշները չեն հնանում։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված