Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Բրիտանական անօդաչուներն առաջին անգամ հարվածել են Ռուսաստանի  խորքին. The Sunday Times

Միջազգային

Բրիտանական անօդաչու սարքերը առաջին անգամ հարվածներ են հասցրել Ռուսաստանի  խորքին, հայտնում է The Sunday Times-ը:

Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է բրիտանական արտադրության անօդաչու սարքեր Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելիս։ Նպատակակետերը Վոլգոգրադի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարաններն էին։
The Sunday Times-ը սա անվանում է Լոնդոնի և Կիևի միջև «ռազմական գործընկերության նոր փուլ»։

Բրիտանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը նշել է, որ այս հարձակումներով Լոնդոնը ցույց է տալիս Մոսկվային և նրա դաշնակիցներին, որ «այլևս չի անհանգստանում» Ռուսաստանի հնարավոր արձագանքից։

Թերթը օգտագործված սարքերի շարքում նշում է Ուիլթշիրում գործող բրիտանական Callen-Lenz ընկերության կողմից արտադրված Nyan անօդաչու սարքը։

Թոշակառու ավիամարշալ Գրեգ Բեգվելը զգուշացրել է, որ բրիտանական անօդաչու սարքերի օգտագործումը Ռուսաստանի դեմ կարող է հիմք տալ Մոսկվային` Բրիտանիայի անօդաչու սարքերի գործարանները օրինական թիրախներ համարելու համար։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70902 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ