Ուկրաինական անօդաչուերը զանգվածաբար հարձակվել են Մոսկվայի վրա
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուերը զանգվածաբար հարձակվել են Մոսկվայի վրա:
Գիշերվանից սկսած ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացնում Մոսկվայի վրա: Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ մայրաքաղաքի ուղղությամբ գործոլ է առնվազն 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 201-ը խփվել է:
Կոլեդինոյում և Դոմոդեդովոյում գտնվող Wildberries պահեստը, ըստ տեղեկությունների, հրդեհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո:
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարն էլ իր հերթին է հայտնում. «Օդային հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ մեկը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց»:
Կամենսկում վնասվել է բնակարանային շենք և երկաթուղային կայարան: Ստարայա Ստանիցա գյուղում թռչնաբուծական ֆերմայում վնասվել է թռչնաբուծական արտադրության չորս շենք, իսկ տարածքում հրդեհ է բռնկվել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70895
