Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Հրապարակ»․ Բանակային գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Բանակում ամենուր բարձիթողի վիճակ է, չնայած օրերս ինքնասպանությունների հաճախացած դեպքերի համար «ժերտվա տվեցին» ռազմական ոստիկանության պետին, սակայն դա կարգուկանոն չի հաստատելու համակարգում, որովհետեւ ծանր վիճակ է: Տեղեկացանք, որ օրեր առաջ Էջմիածնի քիմիկների զորամասում հայտնաբերվել է վառելիքի հետ կապված հերթական խախտումը։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին այս զորամասում հայտնաբերվել էր վառելիքի գողության դեպք, սակայն ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չէր կրել։ Դատարանի առաջ կանգնել են միայն զորամասի պահեստապետն ու միջին օղակի մի սպա։ Այս անգամ բենզինի հետ դիզվառելիք են խառնել՝ հնարավոր պակասորդը թերեւս լրացնելու համար։

Ըստ մեր տեղեկությունների, բենզինով լիցքավորված մեքենաները «խոդի չեն ընկել», ու այդպես բացահայտվել է յուրացումը։ Ասում են նաեւ, որ զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանը ջերմ հարաբերություններ ունի զորամասի աշխատանքները վերահսկող, ՊՆ բարձրաստիճան սպա Համլետ Հարությունյանի հետ, ինչի արդյունքում էլ այս զորամասում արձանագրված խախտումները ջրի երես դուրս չեն գալիս»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ