Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ազատվելը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը: Դրանք արցախցիների իշխանամետ խմբերն են, որոնց այս իշխանությունը երբեմն-երբեմն օգտագործում է ընդդեմ արցախյան իշխանությունների եւ Արցախի մասին հիշող շրջանակների:

Սրանց միջոցով են տարբեր ակցիաներ իրականացրել, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ եւ բնակապահովման ծրագրից գոհունակություն բեմականացրել, սոցցանցերում օգտագործել եւ այլն, բնականաբար` ոչ անվճար հիմունքներով: Այդ խմբերը նաեւ սոցիալական խնդիրներ են լուծել Արմեն Գրիգորյանի միջոցով՝ կապ հաստատելով եվրոպական դոնոր ընկերությունների հետ: Մեզ ասացին,որ երկու օր է՝ այդ շրջանակներում սուգ է, նրանք սկսել են խոստովանել, որ Արմեն Գրիգորյանն է եղել իրենց համակարգողն ու հովանավորը»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70867 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ