Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու, բայց ոչ զինվորների մահվան համար
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստում շարունակվել է մեղադրյալների հարցաքննությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում ցուցմունք է տվել մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, ով մեղադրվում է վառարանը բենզինով թեժացնելու մեջ, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։
Հակոբյանը նշեց՝ մեղավոր է ճանաչում իրեն, որ վառարանը վառել է չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, բայց զինվորների մահը չի ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք, թե ինչի հետ է կապված մահը՝ իր համար նույնպես գաղտնիք է։
Նա պատմեց, որ դեպքի օրը Սոթքի զորամասում են եղել աշխատանքների, Տիգրան Մանասերյանը խնդրել է փոխարինել իրեն որպես պատասխանատու՝ ասելով, որ տեղ է գնալու, ինքն էլ համաձայնել է։ Նա պատմեց, որ ժամը 20։00-ի սահմաններում եկել են կացարան, երբ ներս է մտել, տեսել է, որ քաղաքացիական անձինք կան, սուճ էին խմում, ինչից հետո մոտ տասը րոպե անց նրանք գնացել են։
պատմեց, որ դեպքի օրը Սոթքի զորամասում են եղել աշխատանքների, Տիգրան Մանասերյանը խնդրել է փոխարինել իրեն որպես պատասխանատու՝ ասելով, որ տեղ է գնալու, ինքն էլ համաձայնել է։ Նա պատմեց, որ ժամը 20։00-ի սահմաններում եկել են կացարան, երբ ներս է մտել, տեսել է, որ քաղաքացիական անձինք կան, սուճ էին խմում, ինչից հետո մոտ տասը րոպե անց նրանք գնացել են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
