Իրանին է վերադարձվել էմիրաթական բանկերում սառեցված մի քանի միլիարդ դոլարի ոսկի
ՄիջազգայինԻնչպես հայտնում է իրանական աղբյուրը, ԱՄԷ-ն ապասառեցրել և Իրանին է փոխանցել նախկինում էմիրաթական բանկերում սառեցված մի քանի միլիարդ դոլարի արժողությամբ ակտիվներ, այդ թվում՝ մոտավորապես 2 տոննա ոսկի՝ մոտավորապես 283 միլիոն դոլար արժողությամբ։
«Արժեքավոր բեռը, ենթադրաբար, Իրան է հասցվել Boeing 737-7KK ինքնաթիռով՝ A6-RJA գրանցման համարով, որը պատկանում է ԱՄԷ-ում գործող RoyalJet ավիաընկերությանը։
Օգոստոսի 11-ին և 12-ին ինքնաթիռը Աբու Դաբիից թռիչքներ է կատարել դեպի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայան և Քարաջի Պայամ միջազգային օդանավակայան: Յուրաքանչյուր թռիչք տևել է մոտ մեկ ժամ, որից հետո ինքնաթիռը վերադարձել է ԱՄԷ:
Նաև տեղեկություն կա, որ հունիսի 8-ին նույն ինքնաթիռը Աբու Դաբիից թռիչք է կատարել դեպի Մեհրաբադ՝ ենթադրաբար տեղափոխելով մոտ 3 միլիարդ դոլարի արժողությամբ ոսկի»,- հայտնում է աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70830
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
