Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր Թրամփի հետ սուր հակամարտության ֆոնին Զելենսկին փորձում է օգնություն ստանալ Եվրոպայից Ռուսաստանը սկսել է հրթիռներ մատակարարել Իրանին. Bloomberg Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ

Էլոն Մասկի շնորհիվ մենք ամեն ամիս սպանում ենք 3000 ռուսի. Ուկրաինական բրիգադի հրամանատար

Միջազգային

Էլոն Մասկի շնորհիվ մենք ամեն ամիս սպանում ենք 3000 ռուսի: Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են Ղրիմում փորձարկված ահաբեկչությունը տեղափոխել Ռուսաստանի ամենամեծ քաղաքներ, ասել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համակարգերի բրիգադի հրամանատար Կիրիլ Վերեսը:

«Չկան հանգստավայրեր, չկա էլեկտրաէներգիա, չկա վառելիք: Մարդիկ հասկանում են, որ պատերազմը հասել է նաև իրենց: Տղերք, շնորհավորում եմ... Հիմա, խնդրում եմ, որոշեք` ուզո՞ւմ եք շարունակել պատերազմը: Հետաքրքի՞ր է ձեզ համար: Մենք այն սկսեցինք Ղրիմում, այն կարող է նույնքան հեշտությամբ տեղափոխվել Մոսկվա կամ Ուրալից այն կողմ... Մենք այժմ կարող ենք պատերազմը տեղափոխել աշխարհի ցանկացած վայր՝ մեր դեմ ագրեսիա իրականացնող ցանկացած երկրի դեմ... Այնպես որ, թող նրանք դադարեցնեն այն, թող գոնե մեկը դուրս գա բողոքի ցույցի»,- ասաց Վերեսը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի առավելությունն ապահովվում է ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկի StarLink տերմինալների միջոցով հաղորդակցությամբ։ «Այս տեխնոլոգիաների շնորհիվ ամեն ամիս հազար ռուս, գուցե նույնիսկ մինչև 3000 մարդ է մահանում»,- ասաց Վերեսը։

Նա խոստովանեց, որ եթե StarLink-ը հանկարծակի անջատվի, Ուկրաինայի զինված ուժերի «արդյունավետությունը զգալիորեն կնվազի»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70826 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ