Ինչու Փաշինյանը հեռացրեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանին
ՆերքաղաքականԻշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրը բավականին պարզ բացատրություն ունի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հետ կապված:
«Այն, որ 2018թ.-ից ի վեր Փաշինյանի կողքին գտնվող Գրիգորյանն ընկալվում էր, այսպես ասեմ, որպես նախ` արցախյան, ապա` հայ-ադրբեջանական ուղղվածությամբ հիմնական կուրատորներից մեկը, եթե ոչ` ամենահիմնականը, դա այս ողջ ընթացքում տեսանելի է եղել: Ինչպես նաեւ, որ Գրիգորյանը ջերմորեն ընդունված կադր էր նաեւ օտարերկրյա, հատկապես` բրիտանական հետախուզությունում: Եվ պատահական չէ, որ նա, նաեւ Ալեն Սիմոնյանը, այն կադրերից էր, որին ասպարեզից դուրս թողնելը Մոսկվայի համար ցանկալի էր:
Ու հիմա նայենք այն վիճակին, որում Փաշինյանն այս պահին գտնվում է Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ կողմնորոշման հարցով: Նաեւ, որ առկա բոլոր բարդություններից զատ, մտել ենք այն կարճաժամկետ` մոտ երեք ամսվա փուլ, երբ Հայաստանին պարզապես կարող են հեռացնել ռուսական ինտեգրացիոն կառույցներից: Այն է, այդպես էլ լուծում չստացած ներկա տնտեսական խնդիրներին կավելանան այն նոր հարվածները (գազ, վառելիք), որոնք անխուսափելիորեն Մոսկվան կհասցնի, եւ դրանում Փաշինյանը վստահ է:
Եթե հաշվի ենք առնում այս ամենը, ապա Գրիգորյանին հեռացնելը իր տրամաբանության մեջ է ընկնում: Ավելին, Փաշինյանն ասաց, որ որոշումն անձամբ ինքն է կայացրել, եւ, ըստ ամենայնի, նաեւ Գրիգորյանի համար էր դա անսպասելի: Նման է, որ Փաշինյանը կայծակնային հարված է հասցրել` պատասխան գործողությունների ժամանակ չթողնելով Գրիգորյանի իրական վերադասին»,- կարծում է աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70823