«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է ընտրություններին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մենք գրել էինք, որ հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու իր գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

