«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի

Լազարևյան ակումբը» Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի: Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հայտարարությունից:

Մասնավորապես՝ հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքով, և այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների դիմած իշխանությունների վրա։

«Լազարևյան ակումբի» խորհուրդը քրիստոնեական կրոնի առաջնորդներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լևոն XIV-ին, կոչ է արել. «Մի՛ լռեք։ Պաշտպանե՛ք Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանի բոլոր քրիստոնյաներին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ փաստաթղթի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև «քաղաքական, ռազմական և տնտեսական կապերի վատթարացման» կապակցությամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ