ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Արագածոտնի թեմի հոգեւոր դասը դիմել է Մկրտիչ սրբազանին

Թեմա
Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմական կառույցների աշխատակիցները, երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցների սաները
եւ հավատավոր ժողովուրդը որդիական սիրով եւ նվիրումով շնորհավորել են Արագածոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ծննդյան տարեդարձի առիթով։
 
«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, այս տարիների ընթացքում Դուք հայրական ջերմ հայացքով եւ սրտացավությամբ հովվել եք Ձեզ վստահված թեմը՝ առաջնորդելով այն դեպի Ամենազոր Աստված։
 
Իբրեւ հավատարիմ նավավար Ձեզ վստահված նավը նավարկել եք դեպի ճշմարիտ Նավապետը՝ դեպի Հիսուս Քրիստոս՝ չընկրկելով անգամ ծանր փորձությունների առջեւ, որոնք այժմ էլ փոթորկում են Ձեզ։
 
Հիրավի, դուք կատարում եք առաքյալի պատվերը, որ ասում է. «…արածեցրե’ք Աստծու այն հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարությամբ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի, երբ Հովվապետը երեւա, փառքի անթառամ պսակն ընդունեք» (Ա Պետրոս 5:2-4):
 
Թող Տերը բազմապատկի Ձեր կյանքի տարիները, զորացնի Ձեզ Սուրբ Հոգու շնորհներով և մշտապես պահպանի Իր ամենազոր աջի հովանու ներքո։
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն», - ասված է շնորհավորանքում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ