Կվերսկսվի՞ հայկական գյուղմթերքի արտահանումը ռուսական շուկա․ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է՝
Ռուսաստան ներկրվող հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության ապահովումը և նախատեսված մյուս պարտադիր պահանջների կատարումը ռուսական շուկա հայկական ապրանքների մատակարարումը վերսկսելու ամենակարևոր պայմաններն են։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում` հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, պեստիցիդների կիրառման նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և մյուս պարտադիր պահանջները կարևորագույն պայմաններ են՝ վերսկսելու այն ապրանքների ներմուծումը, որոնց նկատմամբ այժմ սահմանափակումներ են գործում»,-հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի միջև այսօր կայացած հանդիպումից հետո։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարն ու Պապոյանը Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում են հանդիպել
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk