Ով է տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանապետը եւ որտեղ է այժմ. Բացառիկ մանրամասներ
Քրեական«Իրավունքը» հղում անելով ԶԼՄ-ին գրել էր. Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները
Եվ ահա Սիսիանի մեր թղթակից Սամվել Մանուչարյանը նոր մանրամասներ է մեզ հայտնել, թե ով է վերը նշված նախկին ոստիկանապետը եւ որտեղ է գտնվում այժմ.
- Գարիկ Մուրադյանը 2018 թվականին թավշա հեղափոխությունից հետո նշանակվել է Սիսիանի ՆԳ բաժնի օպեր գծով տեղակալ։ Այնուհետև ժամանակավոր պետի պաշտոնակատար։
Գարիկ Մուրադյանի կողմից եղել են վիճահարույց դեպքեր և քաղաքացու խնդրանքով, ես անձամբ հանդիպել եմ հետը պարզաբանում ստանալու համար։ Գործը հարթվել ու անցել է։
Սակայն բողոքներ շատ են եղել ու օրենքով շարժվող չի եղել, բացասական խոսակցություններ են միշտ լսվել։
2021 թվականին իմ ականջին են հասել տեղեկություն, որ ինչ֊ որ դեպքի առիթով ազատել են աշխատանքից ու կարծեմ ձերբակալել։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չեմ ունեցել։
Քիչ առաջ ես հանդիպեցի ոստիկանության աշխատակցի հետ, թե ինչ կարգավիճակում է Գարիկ Մուրադյան և այս պահին որտեղ է գտնվում։
Անունը չեմ հրապարակում հասկանալի պատճառներով։ Ասաց, որ հինգ տարի է ինչ այս գործը քննվում է և մեկ ամիս առաջ Գարիկ Մուրադյանին ձերբակալել են և գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։
Լրատուս ասաց նաև, որ այդ երկու կանայք Սիսիանի բնակիչներ չեն եղել և դեպքն էլ իր ասելով կատարվել է Երևանում, կամ էլ Երևանի կողմերում։ Ինքն էլ ստույգ չի իմանում։
ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk