Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Թուրքիայից, սննդամթերքի կոնտեյների մեջ թաքնվելով, Թրամփի փախուստի պատմույթունը ԱՄՆ նախագահին դարձրեց ծաղրի առարկա

Միջազգային

The Washington Post-ը և The Wall Street Journal-ը նոր մանրամասներ են հայտնում Անկարայից Թրամփի փախուստի աղմուկ հանած պատմությանը:

Այս պատնությունը նորություն չէր. դեռ միջադեպի օրն էր հայտնի դարձել, որ վախենալով Իրանի հարձակումից, Թրամփին ժամանակից շուտ Թուրքիայից տարհանել էին ոչ թե նախագահական, այլ ուրիշ ինքնաթիռով: Ցնցող էին այդ օպերացիայի բացահայտված մանրամասները, երբ բացահայտվեց, որ Թրամփին նախագահական ինքնաթիռից այլ ինքնաթիռ էին տեղափոխել սննդամթերքի համար նախատեսված կոնտեյներով, ինչը ԱՄՆ նախագահին ծիծաղելի վիճակում է դնում: Առավել եւս, որ Իրանի հարձակումն այդպես էլ չեղավ:

Եվ ահա, նոր մանրամասներ ի հայտ եկան: Այն է` ամերիկյան հետախուզության պաշտոնյաները նախ կասկածանքով են վերաբերվել Թրամփի դեմ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի վերաբերյալ Իսրայելի կողմից տրամադրված տեղեկատվությանը: 

Ըստ աղբյուրների, սպառնալիքը Իսրայելի կառավարությունը փոխանցել է ԿՀՎ-ին, սակայն վերլուծաբանները հետախուզական տվյալները հավաստի չեն համարել և իրենց կասկածանքը փոխանցել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին: Մի պաշտոնյա նկարագրել է հաղորդագրությունները որպես «գնահատված ցածր վստահությամբ» և ընդգծել է, որ տեղեկատվությունը «իսրայելական ծագում ունի, այլ ոչ թե ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից»: Վարչակազմի ներսում այս հանրային քննադատությունը նոր տարր է ավելացնում Սպիտակ տան կողմից նախագահի ինքնաթիռը փոխելու բարդ գործողություն իրականացնելու որոշման ըմբռնմանը։

Ավելին, ըստ The Wall Street Journal-ի, որոշ ամերիկացի պաշտոնյաներ ենթադրել են, որ Իսրայելի նախազգուշացումը նպատակ ուներ ոչ թե տեղեկացնել, այլ ավելի շատ ազդել նախագահի քաղաքականության որոշումների վրա տարածաշրջանում:

Չնայած կասկածամտությանը, Գաղտնի ծառայությունը և Սպիտակ տունը որոշեցին չդիմել որևէ ռիսկի և գործեցին չափազանց զգուշավորությունից ելնելով։ Ի վերջո, ԱՄՆ հետախուզական գործակալությունները նախաձեռնեցին գաղտնի գործողություն նախագահին տեղափոխելու համար. Թրամփը հրապարակավ նստեց Air Force One ինքնաթիռը, բայց գաղտնի դուրս եկավ ելքից՝ նստելով C-32A ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը թռավ Մեծ Բրիտանիա։

Ստացվում է, որ Նեթանյահուն, կամա թե ակամա, իր հետախուզության միջոցով Թրամփին դարձրեց ծաղրուծանակի օբյեկտ:

Ավելին, այս ֆոնին առաջ եկան այն համեմատությունը, թե ինչպես Իրանի նախկին գերագույն առաջնորդը, արհամարելով ամեն մի վտանգ, մնաց իր տանը, ենթարկվեց հարձակման եւ զոհվեց, բայց դրանով համախմբեց ողջ երկիրը թշնամու դեմ: Իսկ ահա Թրամփն այն ժամանակ, երբ որեւէ լուրջ ռիսկ չկար, փախավ սննդամթերքի կոնտեյների մեջ թաքնվելով: Ընդ որում, իր պաշտոնյաների մեծ մասին թողնելով նախագահական ինքնաթիռում, երը պետք է հարձակման ենթարկվեր:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70784 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ