«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չկա՞

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։

Հարցին՝ չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթեւ, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։

Անդրադառնալով «Վարչաբենդ» խմբին, որտեղ ինքը, որպես հրավիրված անդամ, մեկ երգ է երգում, նշեց, որ խումբն այս շրջանում պասիվ է․ «Որքան ժամանակ է՝ խմբից տեղեկություն չունեմ, ընտրություններից հետո ոչ մի անգամ չենք հավաքվել, փորձեր չենք անում, երեւի «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չենք մասնակցի, այլապես այս փուլում ակտիվ փորձեր կանեինք»։

Նշենք, որ Հայկ Ստվերը բարձրտեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրն է»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ