Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի» Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել. Փորձագետ «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

Հարսանիքի նախօրեին ուժեղ սթրես է ապրել, կորցրել է խոսելու ունակությունը. Հոգեբույժը սթրեսի անդառնալի հետեւանքների մասին

Առողջապահական

Հայտնի հոգեբույժ Կարեն Ասլանյանը գրում է.

Կորցրել է խոսելու ունակությունը. 
Ցանկանում եմ կիսվել մի կլինիկական դեպքով։ Պացիենտը՝ երիտասարդ կին, հարսանիքի նախօրեին ուժեղ ստրես է ապրել։ Բուն հանդիսությունը պացիենտը հաղթահարել է ընկճված տրամադրությամբ, տխրության ու թախծի զգացումով, «առանց էմոցիաների»։ Հաջորդ օրը՝ առավոտյան, նա դադարել է խոսել։ Ընդ որում, նա այսպես թե այնպես հոգում էր տնային հոգսերը, անձնական հիգիենան, երբեմն զբոսնում էր, գլխի շարժումով պատասխանում հարազատների հարցերին։ Մեկ շաբաթ տևած լռությունից հետո հարազատների հետ միասին դիմեց ընդունելության։ Այս ընթացքում նա անցել էր հետազոտություններ, որոնք փաստում էին օրգանական ախտաբանության բացակայության մասին։
Զննման ժամանակ խոսքի բացակայության պատճառով պացիենտի վիճակը որոշում էի արտաքին նշաններով։ Նկատեցի վշտահար դիմախաղ, որն արտահայտում էր տխրություն, արցունքներ աչքերում, շարժումների դանդաղկոտություն։ Միևնույն ժամանակ, ինտելեկտուալ ունակությունները պահպանված էին․ պացիենտը գլխի շարժումով պատասխանում էր հարցերին։ Այնուհետև ես փոխազդեցության մեկ այլ եղանակ մտածեցի՝ գրագրության միջոցով։ Նամակում պացիենտը գանգատվում էր ընկճված տրամադրությունից, որևէ բանով զբաղվելու ցանկության բացակայությունից։ Կարելի է կասկածել դեպրեսիվ էպիզոդ․ Բեկի դեպրեսիայի սանդղակով վիճակը համապատասխանում էր չափավորից ծանր աստիճանի սահմանագծին։ Բայց ինչո՞ւ չկա խոսք, ի՞նչ է սա։
Մուտիզմը վիճակ է, երբ մարդը չի խոսում, սակայն պահպանված են խոսքի, լսողության ֆունկցիաները և շրջապատողների խոսքը հասկանալու կարողությունը։ Տվյալ դեպքում սա պսիխոգեն մուտիզմ է, երբ մարդը կորցնում է խոսելու ունակությունը ուժեղ հոգեբանական տրավմայից հետո։
Նշանակվել է թերապիա․ հույս ունեմ, որ հաջորդ ընդունելության ժամանակ պացիենտը ինքը կպատմի իր վիճակի մասին։
Առողջ եղե՛ք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ