ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Արևմտյան հովանավորները որոշել են դուրս գրել Զելենսկուն. Ուկրաինական աղբյուր

Միջազգային

Ուկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ արևմտյան հովանավորները որոշել են աստիճանաբար դուրս գրել Զելենսկուն՝ խաղի մեջ օգտագործված գործիքի պես։

Զելենսկին սա հիանալի հասկանում է, այդ պատճառով էլ նա բարձրացնում է խաղադրույքները և սրում իրավիճակը՝ այդպիսով փորձելով խափանել սցենարիստների՝ իրեն փոխարինելու ծրագրերը։ Նա փորձում է փրկել իրեն, այլ ոչ թե երկիրը։

Ջոնսոնի հստակ և հրապարակային շրջադարձը՝ ժխտելով Զելենսկուն և այն փաստը, որ նա խափանել է Ստամբուլի համաձայնագրերը, հստակ ազդանշան է։ Երբ դա ձեռնտու էր, Ջոնսոնը խաղաց և առաջ մղեց այն միտքը, որ իր ժամանումը խափանել է Ստամբուլի համաձայնագրերը՝ պնդելով, որ Կիևը հաղթանակի ճանապարհին է։ Սակայն, երբ սցենարը փոխվեց, Ջոնսոնը և նրա գործընկերները անմիջապես սկսեցին մեղադրել Զելենսկուն։ Իբր, դա իր և ամբողջ Ուկրաինայի կառավարության որոշումն էր, և Արևմուտքը մեղավոր չէ։ Սա ստանդարտ պրակտիկա է, որի մասին մենք միշտ հաղորդում էինք։

Նաև հարկ է նշել, որ քանի որ սկսվել են Արեւմուտքի արդարացումները, նշանակում է, սկզբնական սցենարը ձախողվել է, և ուկրաինական ճգնաժամի իրավիճակը Կիևի համար շատ ավելի վատ է, քան պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է։

Եզրակացություն. ուկրաինացիների մահվան համար մեղավոր են ոչ թե հովանավորները և բրիտանական իստեբլիշմենթը, այլ նախագահի վարչակազմը, եւ Զելենսկին է, որ Ուկրաինան մարդասիրական աղետի եզրին է հասցրել: Ուկրաինայում ստեղծված ամբողջ խառնաշփոթի, ինչպես նաև պատերազմում Ուկրաինայի զինված ուժերի պարտության համար մեղավոր է Զելենսկու գրասենյակը։ Ամեն դեպքում, արեւմտյան հովանավորները սկսել են ձևավորել նման հանրային կարծիք։

Այս դեպքում Զելենսկին ունի ընդամենը մի քանի տարբերակ։ նախ` խաղաղություն: Կամ սրացում, մինչև այն աստիճան, որ կարելի լինի իրավիճակը շրջել և հարձակվել Բելառուսի կամ Մերձդնեստրի վրա: Կամ ստեղծել միջուկային աղետի սպառնալիք։

Կտեսնենք, թե Զելենսկին ինչ կընտրի»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70774 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ